Ռուսաստանցիների մոտ 45 տոկոսն ապրում է ամսական 15 հազար ռուբլի գումարով. հարցում
Ռուսաստանցիների մոտ 45 տոկոսն ապրում է ամսական 15 հազար ռուբլի՝ մոտ 200 դոլար գումարով, փաստում է «Ռոսգոստրախ» ընկերության պատվերով իրականացված ուսումնասիրությունը։
Հարցմանը մասնակցած յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին պնդել է, թե կորոնավիրուսի համաճարակի պատճառով իր եկամուտներն էականորեն նվազել են, տասից մեկը ամբողջովին զրկվել է աշխատանքից։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, կասկածի տակ է դրել այս վիճակագրությունը։ Ավելի ուշ նա նշել է, որ դրա մանրամասներին ծանոթ չէ։