ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով
ԱԱԾ-ում քննվող ընտրակաշառքի գործով ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԱԾ մամուլի ծառայությունից, որտեղից խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Նշենք, որ ընտրակաշառքի գործը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ 2017թ ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելուն։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։