«Ռեանիմացիոն» 1 պացիենտի համար միջինը մոտ 1 մլն դրամ է ծախսվում. Արսեն Թորոսյան
Այս թեմայով
- Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել թե արտադրողների, թե հավաքական գնորդների հետ. Արսեն Թորոսյան
- Ձեր սրտի նախարարի ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որը Սորոսի գրասենյակից ստացել է 232.857$
- Ցինիզմ և ոչ ադեկվատ վարքագիծ. Արմեն Մուրադյանը փակագծեր է բացում
- Արսեն Թորոսյան՝ մեր օրերի շվոնդերներից մեկը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր անդրադարձել է բժշկական հաստատությունում կորոնավիրուսակիր հիվանդների բուժման ծախսերին։
«Հիվանդները բուժվում են տարբեր բուժհաստատություններում, տարբեր անձնակազմով տարբեր հագեցվածությամբ։ Այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով և կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից, շատ մոտավոր հնարավոր է ասել, թե բժշկական հաստատությունում մեկ պացիենտի միջին ծախսը որքան է ՝ մեկ այլ հաստատությունում ՝ որքան։ Սակայն կա նաև հաստատված գներ մեր կողմից, որոնցով մենք վճարում ենք այն բժշկական կենտրոններին»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ «մեկ ռեանիմացիոն պացիենտի համար միջին իր հոսպիտալացման տևողությամբ մոտավորապես 1.000.000 դրամ գումար է ստացվում»։