Իշխանությունը եկեղեցուն փաստի առաջ է կանգնեցրել, մեծ վտանգ կա այս ամենում. Հայր Զաքարիա
Այս չափորոշիչների մշակման առումով իրենք ամեն ինչ արել են առանց Հայոց եկեղեցու, մեզ հավաստիացրել են, որ առարկան դուրս չի գալու, և հիմա մեզ կանգնեցրել են փաստի առաջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Ավելին՝ նա նկատեց, որ գիտակցաբար, թե անգիտակցաբար ԿԳՄՍ չափորոշիչներում օգտագործված չէ ընդհանրապես քրիստոնեություն բառը, կարծես այն մշակողները խուսափելեն այն կիրառելուց։ «Հայ եկեղեցին օգտագործված է մեկ անգամ և նշվում է Հայաստանի կրոնի մասին։ Տպավորություն է, որ այս չափորոշիչը մշակված է ոչ թե քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկրում, այլ ինչ-որ երկրում, որն ընդհանրապես կապ չունի քրիստոնեության հետ։ Հոգևորականի խոսքով, վերջին գոնե 20 տարվա ընթացքում ակնհայտ է, որ մեր հոգևոր կյանքը զարթոնք է ապրում, և մենք տեսնում ենք մեր ժողովրդի մտածողության և պահվածքի մեջ հսկայական փոփոխություն, և այս փոփոխություն հիմքերից մեկն էլ ժամանակին Հայ եկեղեցու պատմություն առարկայի ներդրումն էր դպրոցում, որն իմ կարծիքով մեր նորանկախ Հայաստանի հանրապետության կրթական ոլորտում ամենամեծ ձեռքբերումներից է»,- ասաց Հայր Զաքարիան։
Մանրամասները՝ տեսանյութում։