Ռուսաստանի գլխավոր գողին «սխոդկայում» հիշեցրել են հին մեղքերը
Անթալիայում սուխումյան կլանի անդամների գողական հավաքի ժամանակ Մերաբ Ջանգվելաձեն հիշել է Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զաքարիա Կալաշովի հին մեղքերը, որը քրեական շրջանակներում հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով: Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հեղինակությունների քննարկած գլխավոր թեման Շաքրոյի դիրքորոշումն էր 2006 թվականի հակամարտության մեջ, երբ օրենքով գող Դուկու Գուբլիայուն՝ փագադրված որպես Մերաբ Ջանգվելաձե, սկզբում ծեծել են, իսկ հետո, Շաքրո Մոլոդոյի խոսքով, զրկել տիտղոսից: Գողական տիտղոսը Դուկան կարողացել է վերականգնել միայն յոթ տարի անց ՝ 2013-ին։
2014 թվականին, վերադառնալով Ռուսաստան, Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդը հայտարարել էր, որ Դուկաի նկատմամբ հավակնություններ չունի, սակայն Մերաբն ու Դուկան այդ միջադեպի մասին չեն մոռացել։ 14-ամյա վաղեմության պատմությունը հիշելու առիթ է դարձել այն, որ Շաքրո Մոլոդոյը 2019 թվականին կտրուկ բացասաբար է արձագանքել ծեծկռտուքին, որի արդյունքում ծեծի է ենթարկվել օրենքով գող Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ):
Հավաքի մասնակիցների կարծիքով՝ այս պատմությունը քրեական հեղինակության ուշադրության է արժանի զգալիորեն ավելի քիչ չափով, քան Դուկայի զրպարտությունն ու նրա ծեծը, որոնք, այնուամենայնիվ, Զախարի Կալաշովը չի կանխել: