Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Հարցում

Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության պատրաստած հանրակրթական չափորոշիչներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանգստյան օրերին գործընկերներիս հետ միասին փորձում էինք վերլուծել ԿԳՄՍ Նախարարության կողմից պատրաստած հանրակրթական նոր չափորոշիչները, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են Կառավարության հաստատմանը։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որով բազմատեսակ ու բազմաբնույթ փոփոխություններ են ենթադրվում հանրակրթական գործընթացների մեջ, եւ լուրջ մասնագիտական խորություն է պահանջում բոլոր նրբերանգները հասկանալու համար։ Չխորանալով զուտ մանկավարժական եւ մեթոդոլոգիական հարցերի մեջ, նշեմ մի քանի ասպեկտ, որոնք միանգամից աչքի են զարնում, եւ թերեւս բացահայտում այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը՝

ա) հանրությանը արդեն հայտնի է, որ այս կրթական ծրագրով, նախատեսվում է վերացնել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, եւ այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, եւ այն արդեն իսկ լուրջ բողոք է առաջացրել։ Հայաստանը ոչ միայն առաջին քրիստոնեական երկիրն է, այլեւ մեր եկեղեցին ազգի միակ հարատեւ հաստատությունն է, որը գործել է եւ իր վրա զգալի չափով վերցրել է պետության գործառությունները այն շրջաններում, երբ ազգային պետություն չի եղել, հիմա էլ այն շարունակում է ավելի բարձր հեղինակություն վայելել, քան պետության ինստիտուտների մեծ մասը։

Եկեղեցու պատմությունը տարալուծելով, նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարեւորությունը, եւ փոխարինել այն այլ, «ժամանակակից» հեղինակություններով։

բ) կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը։ Շատերն են հիշում, թե ինչպես նույն ԿԳՄՍ նախարարությունը չեղարկեց հայերենի պարտադիր ուսուցումը ԲՈՒՀ-երում, հայտարարելով, որ այն պետք է սովորել հանրակրթական դպրոցնորւմ, եւ արդեն պատրաստված գալ ԲՈՒՀ։ Սա առնվազն կպահանջեր հակառակ գործողություն՝ ավելացնել հայոց լեզվի եւ գրականության ժամանաքանակը, ինչպես նաեւ ուսուցման որակը, սակայն նախարարությունը հերթական անգամ կատարում է գործողություն, որի նպատակն է նվազեցնել հայերենի եւ հայկականի կարեւորությունը հանրակրթական գործընթացում։

գ) Նախկին ծրագրում Նախնական զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն եւս տարալուծվել է այս չափորոշիչում, «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ։ Երկրում, որը գտնվում է պատերազմի անընդհատ վտանգի տակ, որտեղ երեխաներին պետք է հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստել բանակային ծառայությանը, այս քայլը ավելի քան խոսուն է՝ սրանով նախարարությունը երեխաներին (ու նաեւ ողջ հասարակությանը), փոխարենը պատրաստում է «խաղաղությանը», իսկ իրականում՝ հանձնվելուն, այլ կերպ դժվար է հասկանալ ՆԶՊ-ը վերացնելու իմաստը։

դ) Ծրագրի կրթական չափորոշիչներում տեղ են գտել մի շարք սահմանումներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում։ Օրինակ, տարրական դպրոցի աշակերտը պետք է «իմանա եւ պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասով»։ Ինչ է նշանակում 7-8 տարեկան երեխայի համար այս արտահայտությունը, շատ դժվար է հասկանալ, բայց թերեւս դուռ է բացելու փոքրահասակ երեխաներին անհարկի «սեռական դաստիրակության» համար։

Կամ էլ «ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն եւ հարգանք», երբ ոչ մի խոսք չի ասված սեփականի մասին, եւ պարզ չի, թե այդ տարիքի երեխան, չճանաչելով սեփականը, ինչպես է ճանաչելու այլ ազգերի ավանդույթները եւ արժեքները։

Այս փաստաթուղթը ունի բազմաթիվ այլ վիճահարույց հարցեր, որոնք գտնվում են մասնագիտական ոլորտում՝ օրինակ, տարրական դպրոցում միավորային գնահատման վերացումը, դասարանների կազմի հետ կապված հստակ մոտեցումների բացակայությունը, հեռավոր եւ սակավաբնակ համայքներում կրթության կազմակերպման խնդիրներին հստակ անդրադարձի բացակայությունը, եւ այլն։ Բայց եթե նույնիսկ վերացարկվենք դրանցից, ապա ակնհայտ է դառնում, որը փաստաթղթի առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է, փոխարենը տարբեր «ուլտրա-ազատական» նորամուծությունների ներմուծումն է կրթական գործընթացում, որի արդյունքում մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե հայ մարդու, այլ աշխարհի քաղաքացու։

ԿԳՄՍ նախարարության գործող ղեկավարությունը սա չի էլ թաքցնում, իր գալու օրվանից նա առաջ է տանում այս թեզը, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը ազգային բաղադրիչի գերակայությունն է, եւ այն պետք է փոխարինել այլ, «գլոբալ» բաղադրիչներով, որպեսզի կրթությունը ավելի մրցունակ դառնա։

Սա սակայն ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի եւ կեցության ձեւի նկատմամբ, այլեւ իրական կյանքում, հայկական արժեքահամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, եւ մեր երկրի հայաթափման։

Եթե որեւէ մեկը կարծում է, թե սա չափազանցություն է, կարող է ուսումնասիրել Լիտվայի, Լատվիայի կամ Բուլղարիայի փորձը՝ այս երկրները ունենալով Հայաստանից 2-3 անգամ ավելի բարձր կենսամակարդակ, վերջին 10 տարիներին սրընթաց կորցնում են բնակչությունը, քանի որ այն, սկսելով կորցնել ազգային նկարագիրը, այլեւս իմաստ չի տեսնում ապրել սեփական փոքր պետության մեջ, եւ մասսայաբար արտագաղթում է Եվրոպայի մեծ երկրներ։ Նունը ճակատագիրը մեզ է նախապատատրաստած ԿԳՄՍ նախարարության այսօրվա ղեկավարության ոգեշնչողների կողմից, եթե մենք այսօր չկարողանանք կանգնեցնել այս սողացող դիվերսիան, եւ չպարտադրենք վերնայաել այս չափորոշիչները»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan