Այսօր՝ 15 օգոստոսի 2020թ., 00:00
Հարավային Դակոտայում բիզոնը հարձակվել է կնոջ վրա (տեսանյութ) Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել Լեհաստանը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տնտեսական ռեցեսիայի մեջ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության նախկին աշխատակից. «Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք» ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Մակրոնը մտադիր է կրկին Բեյրութ այցելել Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ Տավուշյան մարտերի մասնակից 72 զինծառայող ներկայացվել են տարբեր աստիճանի շքանշանով պարգևատրման. Փաշինյան (տեսանյութ) ԵՄ-ն ողջունել է համաձայնագիրն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում Հայկական ուժերը երբեք որեւէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել Որքա՞ն է վաստակել Պուտինը Լուկաշենկոն՝ բելառուսցիներին. փողոց դուրս մի՛ եկեք. Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են Հիմա Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ Կրկին «Անտարես»-ին, կրկին կառավարությունից, ուղղակի այս անգամ 21 միլիոն դրամ Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Նիկոլ Փաշինյանը լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ, նա օրակարգից շեղվել է. Արա Վարդանյան «Տենց էլի մարդիկ կային». Փաշինյանը ակնարկեց Ծառուկյանի՞ն Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում. 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում (տեսանյութեր) Բա, որ դուք այսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա, վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ չքողարկված զորավարժությունների անցկացման մակետը Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ. Ու սրա արդյունքում՝ լրագրողի անթաքույց հեգնանք Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» Գիտնականները հնարավոր են համարել կորոնավիրուսի բուժումը ճառագայթային թերապիայով Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ 66-ամյա Լյուբով Ուսպենսկայան երեխայի է որդեգրել Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Պաշտոնանկություններ եւ նշանակումներ Ոստիկանությունում Տիխանովսկայան բելառուսական իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ երկխոսություն սկսել Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանը Մերկ եւ գեղեցիկ (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը մոտ մեկ միլիոն դրամ կկազմի (տեսանյութ) Նախ, ես ողջ եմ եւ արտերկրում չեմ. Լուկաշենկո Հերթական դեպքը, երբ կանանց են կպնում ոստիկանները (տեսանյութ) Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8) Աստղագետները ցնցող հայտնագործություն են արել Իսկ դուք գիտեք որքան պարգեւավճար են ստացել պատգամավորները Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին (տեսանյութ) Բեթելգեյզի խամրելու գաղտնիքը Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյանը՝ Փաշինյանին Բելառուսում ձերբակալված լատվիացիներին ազատ արձակեցին Մոլդովան Ռուսաստանից հակակորոնավիրուսային պատվաստանյութ է խնդրել Ջրհեղեղին դիմակայելու են միայնակ. սարսափում են կորոնավիրուսից Սաուդյան թագավորական պալատի լրտեսական կրքերը BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանից (տեսանյութ) Հանդիպում՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին» Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել Պարոն Մեսչյա՛ն, սենց չեն գնում, պարզաբանել է պետք, սուտ խոստումներ տալու համար հանգամանքների վերլուծություն է պետք Պրեմյեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը
Հարցում

89+1 դատվողները

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է՝

89+1 դատվողները

Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։

Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ Մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ։

Անշուշտ, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են պաշտպանել 89+1-ի գործով մեղադրյալներին։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններից մինչև «իրավապաշտպաններ», դեսպանատներից մինչև ՀԿ-ներ, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ Նրանք լռեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես իրավական պետություն։ Նրանց ձայնը լսելի չի լինի նաև քանդածը վերականգնելիս: Ու խնդրում եմ հետո չնվնվաք, թե 89+1-ը քաղբանտարկյալներ են։ Ոչ։ Նրանք լինելու են սովորական հանցագործներ, որ սեփական քաղաքական շահից ու բարդույթներից ելնելով զավթեցին իշխանությունը՝ արհամարհելով ու ոտնատակ տալով երկրի Մայր օրենքը։

Ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը, եթե Արմեն Սարգսյանը չլիներ այդքան մորթապաշտ։ Ընդ որում, նա բացառիկ մորթապաշտ է՝ մի կողմից կարող է հլու-հնազանդ ցանկացած օրենք ստորագրել, երբ հարցն իրեն չի վերաբերում, և կարող է ստորագրելուց թռնել, երբ գիտակցում է իր անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգը:

Նկատե՞լ եք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող դակիչը վերջին շրջանում անընդհատ արդարանում է։ Հիմնական թեզն էլ այն է, թե Սահմանադրությամբ ոչինչ իրեն վերապահված չէ և ինքն ամուլ է։ Անընդհատ հորդորում է, որ իր հետ հույսեր չկապեն, ակնկալիք չունենան։ Եվ, բնականաբար, երկար ու ձանձրալի բացատրում է, թե ինչու է կատարում խելագարի այս կամ այն հրահանգը։

Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների։

Ես սխալվեցի. այլևս պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի հարկատուների հաշվին անվերջ ճամփորդող այդ մարդն առանց աչքը թարթելու պատրաստ է ստորագրել ամեն ինչ։ Բայց կա մի կարևոր վերապահում. նա, ինչպես ցանկացած մորթապաշտ, երբ գործը հասնում է սեփական պատասխանատվությանը, դրանից խուսափելու ելքեր է փնտրում: Հիմա էլ հասկանալով, որ Սահմանադրական դատարանի ամբողջ օրենսդրական փաթեթն իրավական հետևանքներ է ունենալու, այն ստորագրելուց հրաժարվեց։ Վախենում է, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկել։ Բայց հաջորդ օրը ստորագրեց գույքահարկի բարձրացման մասին օրինագիծը՝ էլի անհեթեթ արդարացումներ բերելով։ Այսինքն, խայտառակ լինելու, հեղինակազրկվելու, ժողովրդին վնասելու հետ խնդիր չունի, բայց այ դատվել չի պատրաստվում:

Այդ մարդը ոչինչ չարեց Հայաստանի՝ որպես իրավական պետության ոչնչացումը կանխելու համար։ Նա լուռ էր, երբ խելագարի հրամանով շրջափակում էին Ազգային ժողովն ու դատարանները։ Նա լռեց անգամ, երբ ակնհայտ ապօրինի ձևովով այս իշխանությունը ոտնատակ տվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նա ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց։ Սա է Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Ավելի լավ է քեզնից վախենան, զզվեն, հեգնեն, բայց հաշվի նստեն քո գոյության հետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես գոյություն չունի, նրա գոյության փաստը արհամարհում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, որը նրանից վերածել է «թուղթ ստորագրողի», թե՛ ընդդիմությունը, որն ամեն պատեհ առիթի դեպքում թքում է նրա վրա և ներողություն է խնդրում ժողովրդից այդ խեղկատակին ժողովրդի «վզին փաթաթելու» համար:

Հ.Գ. Ֆոտոյի հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչ Միշա Գորդինն է: «Ամբոխ» խորագրով լուսանկարը տաղանդաշատ լուսանկարիչը հեղինակել է 1990թ.-ին:

 

 

website by Sargssyan