Թուրքիան հաջողությամբ նոր թևավոր հրթիռ է փորձարկել (տեսանյութ)
Թուրքիայի զինվորականները առաջին անգամ փորձարկել են Atmaca թևավոր հրթիռը: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի թվիթերյան էջից:
«Հրթիռը ավելի քան 200 կմ տարածք է հաղթահարել: Բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարված են: Շուտով այս հրթիռը կհամալրի Թուրքիայի զինված ուժերը»,-գրել է Դեմիրը:
Հրթիռը հաջողությամբ խոցել է ավելի քան 200 կմ հեռավորության վրա գտնվող ստորջրյա թիրախը: