Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով «Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են եւ Դոմինիկներում հանգստից հետո ԱՄն վերադարձել Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել, բայց ... Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը չի կայանա Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Դոլարն ու ռուբլին թանկացել են Լուկաշենկո. Բելառուսում ինտերնետն անջատում են արտասահմանից Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել Ի՞նչ է իրենից ներկայացնում Սեւրի պայմանագիրը Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական խումբ Կիրանց. Սահմանապահ գյուղի նոր կոթող-անձնագիրը (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80,23%–ով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա
Հարցում

Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)

1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայր օրենքում ամրագրվեց.

«Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»:

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի շուրջ, սակայն, վերջին 1 տարվա ընթացքում ծավալվում են իրադարձություններ, որոնք վտանգում են Սահմանադրությունը և ընդհուպ հասցնում սահմանադրական ճգնաժամի:

Փորձագիտական շրջանակն այս մասին արդեն 1 տարի է՝ ահազանգում է և իր աջակցությունը հայտնում Սահմանադրական դատարանի դատավորներին:

Իսկ ինչ է արել և անում իշխանությունը 1 տարվա ընթացքում։

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները սկսվեցին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն և երդմնակալությանը զուգահեռ:

Ըստ ընթացակարգի՝ դրանից մեկ օր հետո Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության 135 և Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով վարույթ ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նույն՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկեց նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց և նրա լիազորություններն դադարեցվեցին։

Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց անմիջապես հետո Վահե Գրիգորյանը սկսեց խոսել սահմանադրական ճգնաժամի մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմում իր՝ դատավոր ընտրվելու պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և քանի որ վերջինս բացակա է, ինքն է դառնում ՍԴ նախագահ: Ավելի ուշ Վահե Գրիգորյանը դադարեց իրավական վեճ տեսնել ՍԴ անդամ և դատավոր մեկնաբանություններում, իսկ հիմա հայտարարում է, որ չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին:

Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու նամակին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց՝ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն ինչպես մի նոտարական գրասենյակ․

Սա Փաշինյանի առաջին բաց քննադատությունն էր Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, ինչին պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»:

Այս իրադարձություններին հաջորդեցին առավել կոշտ քայլեր․ իշխող ուժը որոշում կայացրեց դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանն իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ավելի ուշ պարզվեց՝ Գրիգորյանն իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները:

Այս ամենից հետո սկսվեց հետապնդում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ և ի վերջո հոկտեմբերի մեկին կալանավորվեց Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որն ամիսներ անց ազատ արձակվեց, սակայն շարունակում է մնալ ամբաստանյալի կարգավիճակում:

Այդ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն այցելեց Հրայր Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերն ու հայրը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն:

Ի վերջո, տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց․ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Այդ մեղադրանքի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասել էր. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը մշակում էր օրենք, որն իրավաբանները որակում էին պետական կաշառք Սահմանադրական դատարանի դատավորներին: ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր չընդունեց իշխանության այդ առաջարկը:

Հենց այս ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայություններն է առաջարկել: Նույնիսկ խոստացավ ներկայացնել դա ապացուցող փաստը, իսկ այն գրիչ էր: Բնականաբար տարածվեց տեսանյութ, թե ինչպես էր այդ գրիչը հայտնվել Փաշինյանի մոտ, և ոչ ոք լուրջ չընդունեց վարչապետի ներկայացումը:

Արդեն հունվարին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մշակեց և փետրվարին հանրաքվեի դրեց ՍԴ նախագահի ու ևս վեց դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը:

Այդ փոփոխություններն իրավաբանները որակում էին սահմանադրական կարգի տապալում:

Չնայած բոլոր քննադատություններին ու պետությանը սպառնացող վտանգներին, որոնք բարձրաձայնում էին իրավաբաններն ու փաստաբանները, իշխանական պատգամավորները շարունակում էին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էր ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։

Այդպիսով, ապրիլի հինգին նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, որը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում չեղարկվեց, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին սեփական նախաձեռնությամբ որոշեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Կառավարությունն էլ դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը, ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ հավանաբար իշխանությանը հայտնի էր դարձել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում նշվում էր.

«Հանձնաժողովն ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին»:

Ինչևէ, միայն իշխող խմբակցությունը և մեկ անկախ պատգամավոր միասին ընդունեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը. երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց ՍԴ, իսկ նախագահը չստորագրեց այն՝ փոխարենը ստորագրելով իր լիազորությունից հրաժարման և դա ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ նախագիծը։

Իրավաբանները սա համարում են իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում:

Այսպիսով՝ ընդունված փոփոխություններով՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր, նոր կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նոր նախագահ:

Սակայն, հունիսի 26-ին մինչ վարչապետն իրազեկում էր, որ ՍԴ նախագահն այլևս Հրայր Թովմասյանը չէ, դրան հաջորդող առավոտյան՝ հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նամակ գրեց Հրայր Թովմասյանին՝ որպես ՍԴ նախագահի:

Բացի այդ, պարզվեց ինչ. իշխանության իրավաբանական թիմն ու արդարադատության նախարարը չեն գիտակցել, որ իրենց սահմանադրական փոփոխությունները չեն գործում անմիջականորեն, որովհետև 2015թ․ Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունները մեկնաբանել են նաև ՍԴ դատավորները. Նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել»:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախ իրեն վերաբերող որևէ ակտ չկա, չկա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ այդ դեպքում պայքարելու է իր իրավունքների համար ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Եվ ամենի ֆոնին, երբ Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրում էին գնալ թոշակի, կատարում էին «պետական կաշառքի» առաջարկ, երբ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ներկայացուցիչներին որոշում է ազատել աշխատանքից, երբ գործադիր իշխանության ղեկավարը վիրավանքներ է հասցնում, Սահմանադրական դատարանի դատավորները մնացին դատավորներ՝ շարունակելով աշխատել և իրականացնել սահմանադրությամբ իրենց տված լիազորությունները, և կայուն պահել երկրի սահմանադրականությունը՝ այն չվնասել ոչ մի հարվածից:

Շնորհավոր ՀՀ սահմանադրության օրը:

website by Sargssyan