Ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության
Ոստիկանությունն, առանց որևէ հիմք ներկայացնելու խոչընդոտելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ, ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերն է արհամարհում։
Ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու, հետևապես քրեական պատասխանատվության չենթարկվելու փոխարեն տիկնայք և պարոնայք իրավակիրառնե՛ր, հակառակը մի արեք՝ ակնհայտ ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության։
Իրավունքը մի կողմ՝ միթե՞ սպայական ձեր արժանապատվությունը թույլ է տալու՝ ինքներդ ձեր խղճի առաջ մաքուր լինեք, երբ այսօր իբրև թե ծառայելով պետությանը՝ ջուր եք լցնում Հայաստանի Հանրապետության կործանման ջրաղացին։
Հ.Գ. Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ։