ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ն քննելու է հուլիսի 7-ին: