89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել
«Ֆորմուլա – 1»-ի նախկին պրոմոուտեր Բերնի Էքլսթոունը 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել։ Ծնվել է նրա որդին։ Էքլսթոունի կինը՝ 44-ամյա Ֆաբիանան ծննդաբերել է տղա երեխա, որին տվել են Էյս անունը։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել շվեյցարական Ինտերլակենում, որտեղ Բերնին եւ Ֆաբիանան ապրում են Բրազիլիայից վերադատնալուց հետո։ Էքլսթոունը ունի նաեւ երեք երեխաներ՝ նախորդ ամուսնություններից։