Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի արտահանումը Բելառուս
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիրա» դեղամիջոցի արտահանումը Բելառուս: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին եւ ընկերությունների «ХимРар» խմբին:
Մատակարարումներ են նախատեսված են նաեւ Ղազախստան, բանակցություններ են ընթանում Լատինական Ամերիկայի երկրների հետ: Դեղամիջոցը Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից դեռեւս մայիսին է արտոնագրվել: Նախկինում այս դեղամիջոցը օգտագործվում էր Էբոլան բուժելու համար: Դեղամիջոցը թողարկվում է հաբերով եւ, ըստ ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչների, ավելի էժան է, քան արտասահմանյան համարժեք դեղամիջոցները: