Այսօր՝ 14 օգոստոսի 2020թ., 00:00
Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին (տեսանյութ) Բեթելգեյզի խամրելու գաղտնիքը Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյանը՝ Փաշինյանին Բելառուսում ձերբակալված լատվիացիներին ազատ արձակեցին Մոլդովան Ռուսաստանից հակակորոնավիրուսային պատվաստանյութ է խնդրել Ջրհեղեղին դիմակայելու են միայնակ. սարսափում են կորոնավիրուսից Սաուդյան թագավորական պալատի լրտեսական կրքերը BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանից (տեսանյութ) Հանդիպում՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին» Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել Պարոն Մեսչյա՛ն, սենց չեն գնում, պարզաբանել է պետք, սուտ խոստումներ տալու համար հանգամանքների վերլուծություն է պետք Պրեմյեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը Ֆիլիպ Կիրկորովը իջեցրել է Օլգա Բուզովայի թանկարժեք զգեստը (տեսանյութ) Ինչպես դիմավորել ամուսնուն գործուղումից վերադառնալիս Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան» Ռուս հայտնի հեռուստահաղորդավարը կռվել է մոսկովյան ֆասթֆուդի ռեստորանի աշխատակցի հետ Ռուսական պատվաստանյութը առնվազն երկու տարի կապահովի կորոնավիրուսից պաշտպանությունը Իլոն Մասկը պատրաստ է օգնե՞լ Բելառուսին Իտալիայի դատախազությունը խորհուրդ է տվել դադարեցնել երկրի վարչապետի եւ նախարարների դեմ գործը Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ԱՄԷ-ն եւ Իսրայելը պայմանավորվել են աշխատել երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ․ Աբու Դաբիի թագաժառանգ Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) «Արսեն Երեւանսկին» անցել է դատաբժշկական փորձաքննություն. պաշտպանները կալանքի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... 2014 թ. Գնդեվազի գյուղապետը 10 հա հողատարածքը 850 դոլարով վաճառել է իր անչափահաս որդուն. բնապահպան (տեսանյութ) Եթե հակառակորդը փորձի մի փոքր արկ գցի Ստեփանակերտում, պատասխանը կստանա Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) «Ամուլսարը բոլորիս պաշտպանության կարիքն ունի». հեծանվաերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից Թույլ է տրվել մի շարք խախտումներ. նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը NBA. Արևելյան գոտու փլեյ-օֆֆի զույգերը Ութ արտահայտություն, որ ցանկանում է լսել ցանկացած տղամարդ «Կրասնոդար» թիմի ավագի կինը մերկացել է եւ աջակցել բելառուս ցուցարարներին Միգրանտները բռնաբարել են գործատուին Անհայտ զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները Մինսկում Ռուսաստանում նահանգապետի անչափահաս դուստրը երկու անգամ ավելի շատ եկամուտ է հայտարարագրել, քան հայրը Գիտնականները նշել են այն հազվագյուտ տարրը, որը քաղցկեղ է բուժում Զելենսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել չմեկնել Բելառուս Լեհաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության Բելառուսին աջակցելու անհրաժեշտության մասին ՀՖՖ գործկոմի անդամ. Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում Սիրիան Ռուսաստանից կներկրի կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը Բարոյական նորմերի բացակայությունը բնորոշ է «քայլարածների» մեծ մասին. Բագրատ Եսայան Մինսկում ծաղկի խանութները ծաղիկներ են բաժանում բողոքի ակցիայի մասնակիցներին. (տեսանյութ) ՀՀ բյուջեն թալանվում է այս որկրամոլների շնորհիվ. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ) Ստացվում է, որ Փաշինյանը միլիոնից ավելի աշխատավարձ է միաժամանակ վճարել Արգիշտի Քյարամյանին և Դավիթ Սանասարյանին Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ իշխանության ժամանակ մարշրուտկայի մեջ ծանոթների համար չվճարելու համար քնած ձևացող, փաբերում նիսյա խմող «պրոֆեսիոնալներն» այսօր Լեքսուսներ են քշում Օճառն անպակաս էր. ես այդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հրաժարականի դիմում կգրեի Վիկտոր Դրոբիշը քննադատել է Սպիվակովի կողմից բելառուսական շքանշանից հրաժարվելը Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին (տեսանյութ) Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել նոր թիմում Անկախ փորձագետները կվերլուծեն ու կհասկանան՝ որտեղ են եղել կառավարության սխալները համավարակի դեմ պայքարում Ալիևի մամուլի ծառայությունը «գաղտնազերծել» է Ալիևի՝ Պուտինին զանգելու գլխավոր նպատակը Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն Մանկատան 163 շրջանավարտի` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն կարող է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Հայաստան Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային Առաջարկ Տիգրան Ավինյանին «Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը ձերբակալվել են Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. Կարեն Վրթանեսյան Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ո՞վ ինձ կասի՝ ո՞վ է ստուգում համավարակի օրական ցուցանիշների իսկությունը․ Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ. Գևորգ Պետրոսյան ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել ԵՄ սև ցուցակում գտնվող հայկական ավիաըկերություններից Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել Մինսկում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Հարցում

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձեւով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։
Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուաստանի արտգործ նախարար Լավրովը դժգոհեց որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը մասնակցել Մոսկվայում Հայրենական պատրեազմի 75 ամյակի շքերթին , հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, եւ հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին հանրայինի եթերում, եւ Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել որ եթեր են տալիս մեկին ով հայերին անվանում է խաչիկներ։

Փաշինյանը հայտնի էր որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը ապրիլյան պատերզմի մասին թե իբր Ռուաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց անընդհատ թվում է թե Կրեմլի ինչ որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրն ի բուն աշխատում են այն բանի վրա թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ ներխուժել ՀՀ֊ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։
Հեղափոխության ժամանակ Փաշինյանը իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը որ կոշիկը թոկից կապած հետեւից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորկիը՝ յա, այ բժիշկ, չեք տեսնում կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին չէ՞, Շարիկ ջան։
Արեւմուտքի իշխող շրջանակներն էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին՝ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաներն հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանին։

Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները՝ երբ 1990֊ականներին ՀՀՇ-ն գալով իշխանության Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, եւ արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991֊ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։

Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Նույնն էլ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, եւ այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության՝ երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունը էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինասական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

ՀՀՇ֊ի երկրորդ սերունդը Արեւմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ բերել»:

website by Sargssyan