Այսօր՝ 15 օգոստոսի 2020թ., 00:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք Ռուսները Լերա Կուդրյավցեւային քննադատել են թուրքական թանկարժեք հյուրանոցում հանգստի պատճառով Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ» Հարավային Դակոտայում բիզոնը հարձակվել է կնոջ վրա (տեսանյութ) Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել Լեհաստանը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տնտեսական ռեցեսիայի մեջ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության նախկին աշխատակից. «Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք» ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Մակրոնը մտադիր է կրկին Բեյրութ այցելել Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ Տավուշյան մարտերի մասնակից 72 զինծառայող ներկայացվել են տարբեր աստիճանի շքանշանով պարգևատրման. Փաշինյան (տեսանյութ) ԵՄ-ն ողջունել է համաձայնագիրն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում Հայկական ուժերը երբեք որեւէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել Որքա՞ն է վաստակել Պուտինը Լուկաշենկոն՝ բելառուսցիներին. փողոց դուրս մի՛ եկեք. Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են Հիմա Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ Կրկին «Անտարես»-ին, կրկին կառավարությունից, ուղղակի այս անգամ 21 միլիոն դրամ Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Նիկոլ Փաշինյանը լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ, նա օրակարգից շեղվել է. Արա Վարդանյան «Տենց էլի մարդիկ կային». Փաշինյանը ակնարկեց Ծառուկյանի՞ն Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում. 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում (տեսանյութեր) Բա, որ դուք այսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա, վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ չքողարկված զորավարժությունների անցկացման մակետը Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ. Ու սրա արդյունքում՝ լրագրողի անթաքույց հեգնանք Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» Գիտնականները հնարավոր են համարել կորոնավիրուսի բուժումը ճառագայթային թերապիայով Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ 66-ամյա Լյուբով Ուսպենսկայան երեխայի է որդեգրել Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Պաշտոնանկություններ եւ նշանակումներ Ոստիկանությունում Տիխանովսկայան բելառուսական իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ երկխոսություն սկսել Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանը Մերկ եւ գեղեցիկ (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը մոտ մեկ միլիոն դրամ կկազմի (տեսանյութ) Նախ, ես ողջ եմ եւ արտերկրում չեմ. Լուկաշենկո Հերթական դեպքը, երբ կանանց են կպնում ոստիկանները (տեսանյութ) Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8) Աստղագետները ցնցող հայտնագործություն են արել Իսկ դուք գիտեք որքան պարգեւավճար են ստացել պատգամավորները Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին (տեսանյութ) Բեթելգեյզի խամրելու գաղտնիքը Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյանը՝ Փաշինյանին Բելառուսում ձերբակալված լատվիացիներին ազատ արձակեցին Մոլդովան Ռուսաստանից հակակորոնավիրուսային պատվաստանյութ է խնդրել Ջրհեղեղին դիմակայելու են միայնակ. սարսափում են կորոնավիրուսից Սաուդյան թագավորական պալատի լրտեսական կրքերը BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանից (տեսանյութ) Հանդիպում՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին» Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է
Հարցում

Ինչու Չարենցավանի կարի արտադրամասի աշխատակիցները պետական աջակցություն չեն ստացել

Հայաստանում գործող հազարավոր ձեռնարկությունների նման Չարենցավանում գործող սպորտային հագուստի արտադրությամբ զբաղվող «Լաքի Տրիո» ընկերությունը նույնպես կորոնավիրուսի հետևանքով լուրջ դժվարություններ է կրում։

NEWS.am–ի հետ զրույցում ընկերության տնօրեն Զեփյուռ Ղլեջյանը հայտնեց, որ համավարակի տարածմամբ պայմանավորված սպորտային միջոցառումներ չեն իրականացվում, ինչի հետևանքով չեղարկվել են սպորտային հագուստի պատվերները, արդյունքում ստիպված է եղել աշխատանքից ազատել աշխատակիցների մեծ մասին, ինչպես նաև խնդիրներ են առաջացել տարածքի վարձակալության վճարների և վարկային պարտավորությունների կատարման հետ կապված։

Թեև հագուստի արտադրությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակներում կառավարության՝ դեռևս մարտի 30–ի որոշմամբ համարվել է տուժած ոլորտ, սակայն ընկերության աշխատակիցները մինչ օրս պետությունից չեն ստացել որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը։ Էլեկտրոնային եղանակով մերժում ստանալուց հետո ընկերությունը դիմել է ՊԵԿ–ին, որտեղից սակայն հայտնել են, որ ընկերության գործունեությունը չի հանդիսանում տուժած ոլորտ, այդ իսկ պատճառով «Լաքի Տրիո» ՍՊԸ–ի վերաբերյալ տվյալները չեն տրամադրվել Սոցիալական ապահովության ծառայությանը։

Իսկ արդեն հաջորդ հարցմանն ի պատասխան, ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչությունից Ղլեջյանին հայտնել են, որ ընկերությունը վերջին հարկային հաշվարկում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի սխալ կոդ է նշել։ Նշենք, որ մայիսի 3–ին, երբ հայտնի դարձավ, որ հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկն ընդլայնվել է, հայտարարվեց, որ նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը:

NEWS.am–ի հետ զրույցում արտադրամասի սեփականատերը հայտնեց, որ տեխնիկական վրիպակի մասին ՊԵԿ–ը կարող էր տեղյակ պահել իր առաջին դիմումի ժամանակ, մանավանդ որ նախորդ հաշվետվություններում ճիշտ կոդն է նշված եղել, ինչից հետո իրենք կհասցնեին թերությունը շտկել և մինչև մայիսի 5–ը նոր դիմում մուտքագրել համակարգ։

Ղլեջյանը հույս ունի, որ կառավարությունը ժամկետների խախտումը կհամարի հարգելի և հնարավորություն կտա շահառուներին օգտվել սոցիալական աջակցության ծրագրից։

Խնդրի առնչությամբ ձեռնարկատերը դիմել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին, որը խոստացել է ընթացք տալ հարցին, սակայն նրան ևս չի հաջողվել միջնորդել, որպեսզի վերանայվի Ղլեջյանի դիմումի ժամկետները։ Արդյունքում մարտից աշխատանքից զրկված կարի արհեստավորները որևէ աջակցություն չեն ստացել և հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։

Խնդրի առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս ՊԵԿ-ը գործել է բացառապես իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան և որևէ իրավասություն չունի տվյալ դեպքում այլ` խտրական, մոտեցում ցուցաբերելու:

«Տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի հայտնվել դրանում, քանի որ 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ ներկայացված հարկային հաշվարկում ընկերությունը սխալ է հայտարարագրել տնտեսական գործունեության դասակարգիչը: Այդ մասին ընկերությունը տեղեկացել է ապրիլի 30-ին ՊԵԿ–ին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան: Ավելին, հարկ վճարողների բազմաթիվ խնդրանքների արդյունքում (առ այն, որ բազմաթիվ էին դեպքերը, որ հարկ վճարողները սխալ են հայտարարագրել դասակարգիչները) ՀՀ կառավարությունը գնաց ընդառաջ` ՀՀ կառավարության որոշման մեջ կատարելով համապատասխան փոփոխություն և հնարավորություն տրվեց հարկ վճարողներին մինչև մայիսի 5-ը ներառյալ ուղղել սխալները: Սակայն «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի օգտվել ճշտում կատարելու իր հնարավորությունից և ապրիլի 30-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 5-ը չի ուղղել իր սխալը: Արդյունքում կրկին վերհանված ցանկում չի հայտնվել: Վերջինս սխալի ուղղում կատարել է միայն 2020 թվականի մայիսի 11-ին»,–ասված է NEWS.am–ին ուղարկված պատասխանում։

 

website by Sargssyan