Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները պահանջում են բացել սահմանը (տեսանյութ)
Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Սարփի սահմանային անցակետում` պահանջելով բացել Թուրքիայի հետ պետական սահմանը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:
Ցուցարարները հայտարարել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիա այցելությունների սահմանափակումները ֆինանսական ճգնաժամ են առաջացրել: Նրանք հայտարարել են, որ սահմանը չբացվելու դեպքում շարունակելու են բողոքի ակցիաները:
Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները նշել են նաև, որ պետության կողմից իրենց տրվող 300 լարի (47 000 դրամից մի փոքր ավելի) օգնությունը բավարար չէ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի այն քաղաքացիները, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնում արտերկիր, կառավարության կողմից 300 լարի (ավելի քան 47 000 դրամ) օգնություն կստանան: Արտերկրում աշխատող Վրաստանի քաղաքացիների մեծ մասն աշխատում է Թուրքիայում: