Թրամփը հայտնել է, որ Չինաստանի նկատմամբ իր բարկությունը մեծանում է կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը դարձել է Չինաստանի նկատմամբ իր աճող բարկության պատճառ: Համապատասխան գրառումը Թրամփն արել է երեքշաբթի թվիթերյան իր էջում:
«Որչափ, ինչպես ես եմ տեսնում, համավարակն իր սարսափելի դեմքն է սրբում ամբողջ աշխարհով, այդ թվում՝ հսկայական վնաս հասցնելով ԱՄՆ-ին, այդչափ ավելի ու ավելի եմ չարանում Չինաստանի դեմ: Մարդիկ դա կարող են տեսնել, և ես կարող եմ դա զգալ»,- ТАСС-ի հաղորդմամբ՝ ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Չինաստանին մեղավոր է համարում համավարակի բռնկման համար: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է վարակի ծագման և տարածման մասշտաբների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար: