Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել կտրել կոռուպցիոներների ձեռքը
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղել, անգամ՝ կոռուպցիոներների ձեռքերը կտրելու միջոցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Խամենեին այս մասին դատական իշխանության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով անկացված հանդիպման ժամանակ է հայտարարել:
Հոգևոր առաջնորդը շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արդյունավետ տարվի, բայց՝ արդարության սահմաններում, և չհանգեցնի անմեղ մարդկանց հետապնդմանը: Խամենեին կոռուպցիան կորոնավիրուսի հետ է համեմատել:
«Մարդիկ կոռուպցիայի դեմ վճռական պայքարի են սպասում, որովհետև ֆինանսական և տնտեսական կոռուպցիան այնքան վտանգավոր է, որքան կորոնավիրուսը: Կորոնավիրուսից մաքրվելու համար ձեռքերն օճառով լվանալը բավարար է, բայց կոռուպցիոն վիրուսի դեմ պայքարի միակ արդյունավետ տարբերակը կոռուպցիոների ձեռքը կտրելն է»,-ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը: