Կոնգրեսական Բրեդ Շերմանը Հատկացումների հանձնաժողովին կոչ է արել Արցախին 1,5 մլն դոլար տրամադրել
Կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի 2021 թվականի ֆինանսական տարվա հարցերով առցանց հանդիպման ժամանակ կոչ է արել 1,5 միլիոն դոլար հատկացնել Արցախին:
Շերմանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին հայ-ամերիկյան հարաբերությունների աջակցության համար՝ հորդորելով նրան 1,5 միլիոն դոլար գումար ներառել Արցախում նախագծեր ֆինանսավորելու համար:
«Մենք ֆինանսավորել ենք ականազերծումը` լինի դա ականազերծում, թե առողջապահության ու կրթության ոլորտում ծրագրերի իրականացում, շատ կարեւոր է, որ այս նախագծում մեկուկես միլիոն (դոլար) նախատեսվի Արցախի ժողովրդի համար»,- ասել է նա: