Թուրքերը պետք է ծնկի գան հայերի և քրդերի առաջ. Ժիրինովսկի
Այս թեմայով
- Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
- Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
- Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
- Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկին այն կարծիքին է, որ աշխարհի շատ ժողովուրդներ ստիպված կլինեն ծնկի գալ իրենց իշխողների, պետությունների և հասարակության վայրագությունների համար:
Որպես օրինակ ՌԴ քաղաքական գործիչը բերել է սպիտակամորթ ամերիկացիներին` նշելով, որ նրանք պետք է ծնկի գան ոչ միայն աֆրոամերիկացիների առջև, այլև նրանց ոչնչացրած հնդկացիների: Շարունակելով ցանկը, նա գրել է. «Այսպես, Բրիտանացիները պետք է ծնկի գան հնդիկների, չինացիների, աֆրիկացիների առաջ: Բելգիացիները՝ աֆրիկացիների, հատկապես Կոնգոյի ժողովրդի առջև: Ֆրանսիացիները` աֆրիկացիների, վիետնամցիների: Գերմանացիներն ու ճապոնացիները ամբողջ աշխարհի առջև: Թուրքերը՝ քրդերի և հայերի առջև: Արաբները՝ քրդերի: Լեհերը, շվեդները, ֆրանսիացիները, գերմանացիները, մոնղոլները՝ ռուսների առաջ: Պարսիկներ`հարևան ժողովուրդների առջև:
Ռուս բոլշևիկները պետք է ծնկի գան ռուս ժողովրդի առջև այն փաստի համար, որ խորհրդային ռեժիմի 73 տարում նրանք այդքան մեծ տառապանք ու վիշտ բերեցին», - գրել է Ժիրինովսկին։