«Հարգանքով խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ». Կարո Փայլանը գրառում է արել 1915 թվականի հունիսի 15-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների մասին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հիշատակելով 1915 թվականի հունիսի 15-ին Ստամբուլի Բայազիտ հրապարակում հնչակյան խմբի առաջնորդ Փարամազի (Մատթես Սարգիսյան) և իր 19 ընկերների կախաղան բարձրացնելը:
«Երբ 1915 թվականի հունիսի 15-ին Փարամազնն ու իր 19 ընկերները կախաղան էին բարձրացվում Բայազիտ հրապարակում, իրենց վերջին խոսքը եղավ հետևյալը. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ»: Շարունակվում է քսանների` հավասարության և ազատության համար մղած պայքարը: Հարգանքով խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»,-գրել է Կարո Փայլանը:
1913թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունեցել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնել երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել են Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։
Համագումարում ձևակերպվել է կուսակցության երկու հիմնական նպատակ. առաջինը` կուսակցությունը, ինչպես նշված է նրա նախնական ծրագրում, կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով էլ այն կրկին վերածվում է գաղտնի կազմակերպության։ Եվ երկրորդը` կուսակցականները ծրագրում են կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, որոնք 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը:
Համագումարում կայացված որոշումների մասին լրտեսների միջոցով իմանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Կ. Պոլիս ժամանելուն պես։
Երկու տարի բանտում անցկացնելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Կ. Պոլսի կենտրոնական հրապարակում, որը հայտնի է Սուլթան Բայազիտ հրապարակ անվամբ։
Հետագայում՝ «Նեմեսիս» գործողության շրջանակում, հայ վրիժառուները սպանում են այն հայ լրտեսներին, որոնք ծրագրի մանրամասները ներկայացրել էին օսմանյան կառավարությանը:
Փարամազն ու իր ընկերները 15 յունիս 1915-ին կախաղան կը հանուէին Պէյազիթի հրապարակին վրայ. իրենց վերջին խօսքն էր. «Դուք կարող էք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ»։ Կը շարունակուի Քսաններու՝ հաւասարութեան եւ ազատութեան համար մղած պայքարը...
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) June 15, 2020
Յարգանք իրենց յիշատակին: pic.twitter.com/oK1KSUZE6D