Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Այս թեմայով
- Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
- Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
- Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը ինսուլտով հիվանդանոց է տեղափոխվել։ Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի արդյունքում նրանք շտապ հոսպիտալացրել էին։
Նա այս պահին տանն է, սակայն շուտով նրան ծրագրում են քաղաքից դուրս տանել, լրագրողներին հայտնել է արտիստի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ բժիշկներն Արմեն Բորիսովիչի մոտ ոչ մի լուրջ առողջական խնդիր չեն հայտնաբերել։
«Տրամադրությունը լավ է, իրեն լավ է զգում, երբ եղանակը լավանա, քաղաքից դուրս գնալ կծրագրենք»,- Սողոմոնյանի խոսքերը մեջբերել է Սողոմոնյանը։