Կարո՞ղ է արդյոք վատ տեսողությունը ազդել ձայների ընկալման վրա
Այս թեմայով
Վատ տեսողությունը, ինչպես պարզվել է, կարող ազդել ձայների ընկալման վրա՝ պարզել են Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում: Հետազոտությունը ցույց է տվել, որ տեսողության վատացման ժամանակ մարդկանց համար դժվար է դառնում ձայնի հեռավորությունը գնահատելը:
Ինչպես հայտնում է medportal.ru-ն, գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես են ձայներն ընկալում տեսողության վատացման տարբեր աստիճաններով մարդիկ: Կամավորները լսել են խոսք, երաժշտություն, աղմուկ եւ արձագանք, ապա որոշել ձայնի հեռավարությունը:
Պարզվել է, որ ամենից ճիշտ պատասխաններ են տվել նորմալ տեսողություն ունեցող մարդիկ:
Հետաքրքիր է, որ տեսողության ծանր խախտումներով մարդիկ եւս տարբեր պատասխաններ են տվել. նրանց համար սենյակի չափերը, որտեղից լսվել է ձայն, 3 անգամ մեծ է եղել, քան նրանց համար, ովքեր նորմալ տեսողություն են ունեցել: