Շնաձուկը հարձակվել է ջրասուզակի վրա (տեսանյութ)
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է ջրասուզակի վրա, որն այդ պահին ջրի տակ ձկնորսությամբ է զբաղվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է For the Win-ը: «Երբ ես սկսեցի ջրի երես բարձրանալ, շնաձուկը հանկարծակի, չգիտես՝ որտեղից, հարձակվեց ինձ վրա»,- պատմել է 17-ամյա ձկնորսը: Նա հասցրել է վնասազերծել շնաձկանը: