Որոշում է կայացվել հակահարված տալ Ծառուկյանին. մանրամասներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից
Աժ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստն անցել է թեժ մթնոլորտում և բուռն քննարկումների ներքո: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Կայքի տեղեկություններով, նիստի ժամանակ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առաջիկա մարտավարությունը:
Կայքը հայտնում է, որ որոշում է կայացվել հակահարված տալ, քննադատել Ծառուկյանին, նրան հիշեցնել իր անցյալը, մութ կողմերը և դարձնել Սերժ Սարգսյանի նման մերժելի։ Եվ թերևս նաև դա է պատճառը, որ նիստից անմիջապես հետո պատգամավոր Սիփան Փաշինյանը կետեր ներկայացրեց և նշեց, թե ինչում են իրենք անփորձ` ակնարկելով Ծառուկյանին:
Սակայն առաջիկայում նման մեկնաբանությունները մշտական են լինելու: Բոլոր պատգամավորները մեկիկ-մեկիկ պետք է Ծառուկյանի մասին խոսեն՝ բնականաբար բացասական հնչերանգներով։