ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին
Այս թեմայով
- Սոցիալական ցանցերը հեռացրել են կորոնավիրուսի ենթադրյալ դեղի եւ դիմակներ չկրելու մասին Թրամփի գրառումը
- «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
- ԱՄՆ-ում փողոցային բողոքի ակցիաները COVID-19-ով վարակման դեպքերի աճի չեն հանգեցրել
- «Եթե հենց այս պահին դադարեցնենք մարդկանց թեստավորումը, որևէ հիվանդ չենք ունենա». Թրամփ
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթարահարելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Մասնավորապես, Թրամփը դրական հաշվետվություն է ներկայացրել երկրում զբաղվածության մասին:
Այդ առնչությամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անգամ ոստիկանի պատճառով զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը բավարարված կլիներ տնտեսության ոլորտում վերջին նորություններով:
«Հուսով եմ՝ Ջորջն այժմ նայում է ներքեւ եւ ասում, որ իր երկրում հիանալի իրադարձություններ են տեղի ունենում: Այսօր հիանալի օր է նրա համար: Այսօր հիանալի օր է բոլորիս համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Սակայն հանգուցյալ Ֆլոյդին վերաբերող հայտարարություններն իսկական զայրույթ են առաջացրել ԱՄՆ նախագահի քննադատների շրջանում, որոնք համարել են, որ այդ հայտարարությունն անընդունելի է:
Այսպես, օրինակ, Թրամփի քաղաքական օպոնենտ, Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն անվանել է այդ հայտարարությունը որպես «ստորություն»: