ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը, հաղորդում է BBC News-ը:
ԱՀԿ հայտարարության համաձայն՝ դիմակները կարող են ապահովել «պոտենցիալ վարակակիր կաթիլներից»:
Աշխարհի շատ երկրներ արդեն խորհուրդ են տալիս կամ պարտադիր են դարձրել հասարակական վայրերում դիմակ կրելը:
Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր չկան առողջ մարդկանց դիմակ կրել պարտադրելու համար:
Կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը հայտարարել է, որ հանձնարարականը վերաբերում է գործվածքից դիմակների կրմանը, այսինքն՝ ոչ բժշկական դիմակներին, որոնք հիվանդության փոխանցման ռիսկ են առաջացնում:
Կազմակերպությունը մշտապես խորհուրդ է տվել բժշկական դիմակներ կրել մարդկանց, որոնք հիվանդ են կամ խնամում են պացիենտներին:
«Մենք կառավարություններին խորհուրդ ենք տալիս խրախուսել դիմակ կրելը»,-ասել է Կերխովը:
Ընդ որում, կազմակերպությունը նշել է, որ դիմակը կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ գործիքն է, եւ նրանք չպետք է մարդկանց պաշտպանվածության կեղծ զգացում տան:
«Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը: