Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Թրամփ. Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)
Մամուլ

Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»

«Փաստը» գրում է․«Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։

Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։

Խնդիրն այն է, որ, ըստ պաշտոնական հայտարարությունների, վարակակիրների մոտ 75 տոկոսն ասիմպտոմ է, և այդ մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենք վարակակիր են։ Ուստի այս պահին համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ պայքարի ձևը կարող է լինել նոր և ավելի խիստ կարանտինային ռեժիմի հաստատումը, սակայն սրա շուրջ տարբեր տեսակետներ են հնչում։

Մասնագետների մի մասը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմանալ նոր կարանտինային ռեժիմի հաստատմանը. այդ դեպքում մեր տնտեսական վնասներն ուղղակի անդառնալի կլինեն, որոնք վերականգնելու համար տարիներ են պահանջվելու։

Իսկ շրջանառվող մյուս տեսակետն այն է, որ կրկին սահմանափակումների խիստ ռեժիմին անցնելը լավագույն լուծումն է ստեղծված իրավիճակում, քանի որ որոշ ժամանակ անց սոցիալ-տնտեսական և առողջապահական առումով ավելի բարդ իրավիճակի առաջ ենք կանգնելու, քան սահմանափակումների կիրառման պարագայում։

Նոր պարետային ժամ մտցնելու դեպքում, ճիշտ է, հնարավոր կլինի նվազեցնել վարակակիրների թիվը, բայց այդ դեպքում կառավարության ուսերին միանգամից լրացուցիչ բեռ է ընկնելու հակաճգնաժամային նոր փաթեթներ գործարկել, որպեսզի անաշխատ մնացած և հնարավորություն չունեցող մարդիկ կարողանան իրենց պահանջները բավարարել։

Կարանտինային իրավիճակում հանրային դժգոհությունների որոշակի նվազում կարելի է սպասել, սակայն դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կարող է սոցիալական բունտ հասունանալ, քանի որ երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում կհայտնվի։

Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին։

Սա արվում է նրա համար, որպեսզի ձախողումների ողջ պատասխանատվությունը չմնա միայն կառավարության վրա։

Փաշինյանն ուղղակի ցանկություն չունի ընդունել սեփական իշխանության թերացումները, ուստի դրա համար էլ հայտարարում է, որ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության։ Սակայն ժողովուրդը Փաշինյանին վստահության քվե չի տվել, որ վերջինս անգործության համար մեղադրի ժողովրդին, այլ որ արդարացնի հասարակության սպասումները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։