Այսօր՝ 15 հուլիսի 2020թ., 00:00
Վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, բայց մեր զինված ուժերը խնդիրը փայլուն կատարում են. Արծրուն Հովհաննիսյան Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ․ Մարուքյան «Վալենսիան» կհրաժարվի 7 ֆուտբոլիստի ծառայություններից Այսօր «պացեմությունն» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ թերևս արդեն վտանգավոր էլ չէ ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը Գիշերը լիարժեք դադար է տեղի ունեցել. մինչ այդ հայկական կողմը 2 ԱԹՍ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ-ն ամբողջությամբ Չինաստանին է մեղադրում աշխարհում կորոնավիրուսի տարածման համար․ Թրամփ Արցախում կորոնավիրուսով վարակված 153 քաղաքացուց 124-ն ապաքինվել է. 2-ի վիճակը ծանր է Ոսկու միջին տարեկան գինը կավելանա ավելի քան 20 տոկոսով․ փորձագետներ Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ Կորոնավիրուսի վարակման 515 նոր դեպք. կա 16 մահ. ապաքինվել է 619 մարդ Երեւանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում Նավթի համաշխարհային գներն աճում են Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել. պատասխանն արդեն հայտի է ArmComedy 878 - Ռազմահայրենասիրական Ապրեք տղերք, մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան. Լապշինը՝ Elbit Hermes 900 ԱԹՍ-ն խոցելու մասին Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ի պաս դնել Հայրենիքի անվտանգությանն ու զարգացմանը. ՀՅԴ Բյուրո Մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու համար Վաղ ամուսնությունը կարող է մեծացնել ալկոհոլի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը Փաշինյանը զոհված տղաներին պարգեւատրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Արմեն Սարգսյանին Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել Լավատեսներն ավելի ամուր են քնում, քան հոռետեսները ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը Մնացականյանն ու Զարիֆը զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին Ինչպես է մատների երկարությունը ազդում եկամտի վրա Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ Պատգամավորները գաղտնի հանդիպում են ունեցել Գարեգին Բ-ի հետ. ինչ հարցեր են քննարկել Իշխանական վրեժխնդրություն. Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Փորձելով սառը նայել Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու պայքար է. Միքայել Մինասյան «Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ «Շատ կարևորագույն բարձունք է, այստեղից մենք կարող ենք խոցել Թովուզը». Գրիգոր Գրիգորյան Քոչարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան «Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից». Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին Լրջացեք, բանակը անդադար չի կարող սվաղել մեր սխալները Համերաշխություն Հայաստանին. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Իտալիացի պատգամավոր Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան Անլրջություն առանց սահմանների Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների․ Սեյրան Օհանյան Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում» Կրեմլը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով ՍԴ նիստը երրորդ անգամ չկայացավ. Սահմանադրական դատարանի դռները «փակ» կլինեն մինչեւ օգոստոսի 25-ը Երկու հայ զինծառայող է զոհվել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին գործի կասեցման մասին ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին Նշանակետի տակ են Տավուշի բնակավայրերը. Նաիրա Զոհրաբյանը դիմել Եվրոպական կառույցների ղեկավարներին Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով Առաջին անգամ Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ «Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին Ադրբեջանական կողմից սպանվել է գեներալ-մայոր եւ գնդապետ Թուրք հաքերները չեն կարողացել կոտրել ՀՀ պետական գերատեսչությունների կայքերը 114 հայ երեխայի որդեգրման համար փոխանցվել է 1.800.000 եվրո, 26.000 դոլար Հայոց Եկեղեցին դատապարտում է Թուրքիայի կառավարության` քաղաքական շահերից ելնող, կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացը վնասող որոշումը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ մենք արդեն աշխարհիկ չենք. Օրհան Փամուք Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. (տեսանյութ) Երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել․ Արթուր Ղազինյան Քննիչն առավոտյան գնացել է քաղցկեղով հիվանդ, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն ու առանց հիմնավորման հրավիրել ոստիկանություն․ Սամվել Ֆարմանյան Պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել Հավատացած ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ խոսնակ Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը եւ պատճառները անհայտ են Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
Հարցում

Վահե Հովհաննիսյան. բոլոր ջանքերի և ռեսուրսների համախմբման պահը

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին

Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլևս չեն բավարարում։

Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազզգային հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաև մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները և խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին և հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց սահմանադրությունը որևէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարևորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձևակերպեք կառավարության առաջ և պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը և ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված և ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու և, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարևոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որևէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ և վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։

Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարևոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարևորագույն քայլերով՝ ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ և հասցեական մեծացմամբ և այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաև պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաև իշխանության խոսքը՝ որպես արժեք, և այն այսօր այլևս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում և ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարևոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan