Երկուշաբթի օրվա մոտիվացիա Մխիթարյանի կողմից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան ասուլիսին երկրպագուների հետ:
Երկրպագուներից մեկը Մխիթարյանին հարց էր ուղղել այն մասին, թե ինչպես են նրա մանկության երազանքներն իրականանում:
Սրան ի պատասխան Մխիթարյանը գրել էր` «Երազանքները կատարվում են, երբ դու քրտնաջան ես աշխատում, լավատեսորեն ես տրամադրված և հավատում ես քո ուժերին»:
ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությանը շատ էր դուր եկել Մխիթարյանի այս բանաձևն ու նրանք դա ներկայացրել են` որպես Հենրիխի կողմից մոտիվացիա երկուշաբթի օրվա համար: