Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Վարակման 339 նոր դեպք կա. 864 պացիենտ ապաքինվել է Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը ՌԴ ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել իրենց մոտ կորոնավիրուսի բացակայությունը «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները. Ինչ են զեկուցել Փաշինյանին Ավետարանչական եկեղեցու սպասումները Փաշինյանը չի արդարացրել Ադրբեջանցիները հող նախապատրաստում, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. Քաղաքական որոշում եւ քաստինգ Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին էսկալացիան կանխելու միջոցներ ձեռնարկել Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ 7.5 մլն դրամ պարտքի դիմաց քաղաքացուն վտարում են 47 մլն դրամ գնահատվող բնակարանից Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտևի մինչև հուլիսի 28-ը Ղազախստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական.Իվետա Տոնոյան Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսից զոհերի թվով Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները. Ավետիք Իշխանյան Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությամբ Ստեփանակերտում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» «Կարծում եմ՝ մեր զինվորները հիմա քաջալերման և խրախուսման կարիք ունեն». ադրբեջանագետը՝ Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերի մասին Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դատավարություն՝ թշնամու արկերի տակ Սա խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին․ Իվետա Տոնոյան Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին Թուրքիայում հայկական եկեղեցին պահեստ են օգտագործում ու ժխտում, որ այն եկեղեցի է (ֆոտո) Շատ կարեւոր է լինելու ՀԱՊԿ-ի արձագանքն այս թեմայով․ գործ ունենք ՀՀ-ի վրա հարձակման հետ․ Գորգիսյան Մեր երկրների բարեկամությունը հարատեւ է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Իրանը վճռականորեն կարձագանքի՝ Նաթանզի միջադեպին օտարերկրյա կառավարության մասնակցության դեպքում Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից.Արսեն Բաբայան Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք կարող են հուժկու հանրահավաքներ կազմակերպել. Բադասյան Հայկական կողմը մի քանի ադրբեջանական անօդաչու է խոցել, այդ թվում՝ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան «Գյումրիում արտակարգ իրավիճակ է. Ես նման բան չեմ հիշում». Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան Գերմանիայում մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարին վերաբերող Թուրքիայի որոշումը Ադրբեջանի զինուժը 7 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան, վնասվել է մի տանիք. Արծրուն Հովհաննիսյան Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է.Նազենի Հովհաննիսյան Արթուր Սաքունցն ունեզրկում է հորը Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն. նա կրկին ստորացրեց ՀՀ ոստիկանությանը (Տեսանյութ) ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Պարետատնից ասել են՝ ով ձեզնից համեմատաբար լավ է, թող իջնի խանութ. Գորգիսյան Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) Կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ խոսք չկա Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը ․ պարետ Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Իշխանությունները սարսափած են. Նարեկ Մալյան Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Իլհամ Ալիեւը գումարել է ԱԽ նիստ
Հարցում

Հայաստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին և պետք է դիմի միջազգային հանրությանը. Վահե Հովհաննիսյան

Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի, սահմանափակումների մեղմացման հետագա հետևանքների, Փաշինյանի՝ իրեն միջոցառումներից նկարներ ուղարկելու կոչի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: Նա կարծում է, որ մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին, ինչից ելնելով էլ պետք է կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը: «Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր, մենք ուշացնում ենք»,- նշում է նա:

- Պարոն Հովհաննիսյան, օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ մլն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հասնում ենք Իտալիային, երեկ ունեինք վարակման 517, այսօր՝ 515 նոր դեպք, մահերն էլ ավելանում են: Այս ամենն ինչի՞ հետևանք է:

- Այս պահին ամենակարևոր խնդիրն իրավիճակի ճիշտ գնահատումն է։ Հապաղելը նոր, ավելի ծանր իրականության առաջ է մեզ կանգնեցնելու։ Մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին։ Սրանից ելնելով է պետք կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը։ Ի՞նչ են տալիս մեզ այդ համեմատությունները։ Քաղաքացին իր աչքով տեսնում է առկա և ահագնացող իրականությունը, ողբերգությունը բոլորի դռան շեմին է։ Միակ բանն այսօր, որ պահանջվում է կառավարությունից, հումանիտար աղետից դուրս գալու կոնկրետ քայլերն են։ Մնացածը դատարկախոսություն է, որն ունի շատ թանկ գին։

- Ի՞նչ սպասել հետագայում․ չպե՞տք է հետևել նույն Իտալիայի օրինակին և գնալ խիստ սահմանափակումների՝ վիճակը հաղթահարելու համար: Առողջապահական համակարգում կոլափս չի՞ առաջանա։

- Երբ մենք խոսում ենք հումանիտար աղետի մասին, ապա պետք է հասկանանք, որ ամեն օրը, որը գրագետ չի օգտագործվել, հանգեցնելու է ավելի բարդ իրավիճակի։ Հապաղման ամեն օրը ավելի ծանր իրականության հիմքն է դնում։ Ամեն օր հրապարակայնացվում են մարդկանց պատմությունները, ովքեր հիվանդացել են և չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Ըստ էության՝ տապալված են բոլոր օղակները՝ մարդիկ չեն կարողանում թեստ հանձնել, շատ դժվարացել է ԿՏ-ի հնարավորությունը, հիվանդանոցում տեղ գտնելը, բուժում ստանալը։ Աղետն այլ կերպ ինչպե՞ս է լինում։ Հենց այդպես, երբ օրվա ցուցանիշներն անընդհատ վատանում են, և մարդիկ ամեն օր սպասում են կառավարության քայլերին, բայց ստանում են դատարկախոսություն։ Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր։ Մենք ուշացնում ենք։

- Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ նաև անդրադառնաք Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությանը, որով կոչ արեց իրեն միջոցառումներից նկարներ, տեսանյութեր ուղարկել, վարչապետը մի քանի ուղիղ եթերի միջոցառումներ հրապարակեց, ապա հեռացրեց դրանք, դրանցից մեկն այլ երկրում էր, մի լուսանկար էլ հին էր: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս գործողությունները։

- Անիմաստ է քննարկել այդ գործողությունների էթիկական կողմը, անիմաստ է քննարկել նույնիսկ դրանց հակահամաճարակային նշանակությունը։ Հիմա խոսքը հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության մասին է։ Հիմա վարկանիշի ու սերիալների ժամանակը չէ։ Մի բան ակնհայտ է դառնում՝ այս կառավարությունը կորցրել է կառավարելիությունը։ Երկար ելույթների, բրիֆինգների, ֆեյսբուքյան ակցիաների տակ հասարակությունը չի տեսնում իր հարցերի պատասխանները։ Չմոռանանք, որ հարցերը կյանքի ու մահվան սահմանին են։ Սա անհեթեթ վիճակ է, որ չի կարող երկար շարունակվել։

- Ի՞նչ սխալների արդյունքում մենք հասանք, Ձեր ասած, հումանիտար աղետին։

- Համավարակի դեմ պայքարի բոլոր փուլերում թույլ են տրվել կոպիտ սխալներ, տապալումներ։ Մենք ուշացրեցինք պայքարը, կառավարությունը սկզբնական փուլում լուրջ չվերաբերվեց խնդրին։ Կառավարման վատ որակի պատճառով մենք ունենք այսօրվա ողբերգական վիճակը։ Դա առանձին ու մանրակրկիտ վերլուծության խնդիր է։ Դա աշխատանք է, որ անպայման պետք է արվի՝ հետագայում դրանք երբևէ չկրկնելու համար։

Ես ընդամենը մեկ հարց ունեմ կառավարությանը և նրա ղեկավարին. մայիսի 4-ին սահմանափակումների թուլացումից ինչո՞ւ միայն երկու շաբաթ հետո դրվեց դիմակների պարտադիր կրման պահանջը։ Եթե դուք համարում եք, որ դիմակները խիստ անհրաժեշտ են (և դա այդպես է), ապա ինչո՞ւ հենց մայիսի 4-ից դա չդարձրեցիք խիստ նորմ։ Ձեր կորցրած երկու շաբաթը թանկ գին ունեցավ՝ մարդկային կյանքեր, խեղված ճակատագրեր։ Ու հասարակության որակից ամեն անգամ խոսելուց առաջ պատասխանեք այդ մեկ պարզ հարցին։ Ընդ որում, ձեզ դա զգուշացվել է տարբեր փորձագետների կողմից։ Հրապարակային զգուշացվել է, որ կոպիտ սխալ է՝ առանց նախապատրաստվելու գնալ սահմանափակումների թուլացմանը։ Իհարկե, բոլորն ուզում են խուսափել տնտեսական անկումից, բայց եթե որոշում էր կայացվում՝ բացել տնտեսական գործունեության տարբեր ճյուղեր, ապա պետք է արվեր ամենայն զգուշությամբ և նախապատրաստական լրջագույն միջոցառումներից հետո։ Կառավարությունը գնաց հնչող առաջարկները և պարզ տրամաբանությունը ցուցադրաբար արհամարհելու ճանապարհով։ Իսկ գինը վճարում ենք մենք բոլորս։

- Երբ արդեն երկրի վարչապետն ու ընտանիքն են վարակվել, այս ամենն ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ կլինեն մյուս համակարգերում, ի՞նչ կանխատեսումներ ունեք:

- Ես վերահաստատում եմ իմ և մեր կազմակերպության տեսակետը։ Հայաստանը պետք է դիմի միջազգային օգնության խնդրանքով։ Ցավոք, մենք հասել ենք այն կետին, որ առանց միջազգային օգնության հնարավոր չէ նվազ կորուստներով դուրս գալ։ Կառավարությունը չի գնում դրան՝ համարելով, որ այդ պարագայում կարձանագրվի կառավարության տապալումը։ Շատ կարևոր է հանրային առողջ շրջանակներից, քաղաքացիների կողմից ճնշումները կառավարության վրա՝ դիմել միջազգային օգնության. ժողովուրդը գիտափորձերի առարկա չէ, որ սպասեն- տեսնեն ինչ է լինում։ Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, թեստեր, դեղորայք։ Շտապ։ Խայտառակություն է, որ երկրում թեստեր չկան, երբ ամբողջ աշխարհը շարժվում է թեստավորումների քանակի և տեսակների շեշտակի բարձրացման ճանապարհով։ Միջինը օրական 1000 թեստը նշանակում է մեկ բան՝ տապալել գործը և դառնալ հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ։ Հիմա պետք է կանգնեցնել այս աղետը, ուղղակի փրկել մարդկանց, քաղաքական հետևությունները դրանից հետո կարվեն։

website by Sargssyan