Այսօր՝ 12 հուլիսի 2020թ., 00:00
Կառավարության աշխատակազմի ղեկավարը դատի է տվել լրատվամիջոցին Ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում և՛ խաշ են պատրաստում, և՛ հայերեն երգեր են երգում․ Մարգարիտա Սիմոնյան Օգոստոսի մեկից կգործի նոր դիահերձարան, որտեղ կդիահերձվեն կորոնավիրուսից մահացած անձանց դիերը «Ինտերը» 90 միլիոն եվրո է պահանջում «Բարսելոնայից» Մարտինեսի համար ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան ԱԱԾ-ն բերման է ենթարկել 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների. Աշոտ Անդրեասյան Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հա՞րցն է Հարավային Կովկասի բոլոր երկրները վնասներ են կրելու, սակայն Հայաստանն ամենաշատ վնասները կկրի․ Նադյա Դուգլաս Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ Իտալիայում ոստիկանությունը դեռահասների է հայտնաբերել, որոնք մանկական պոռնոգրաֆիա են տարածել Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում Հունաստանի վարչապետն աջակցություն է հայտնել պատրիարք Վարֆոլոմեյին Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք «դուխ» իրերն անվանել իրենց անունով.Ա. Աբովյան Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների հետ Ուրարտուն շուտափույթ ապաքինում է մաղթել Լոռիի՝ COVID-19-ով վարակված անդամներին Որքա՞ն նոր աշխատեղեր և ներդրումներ կորցրեց Հայաստանը վերջին 2 տարիների ընթացքում Թրամփը հայտարարել է, որ աջակցում է ռասիզմի դեմ պայքարին, բայց չի ցանկանում վերաշարադրել պատմությունը Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. հոգեւորականը՝ Արայիկ Հարությունյանին Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին «Լիվերպուլը» միայն մեկ դեպքում ձեռք կբերի Տիագո Ալկանտարային Կողմերը Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ Մինչ այս պահը Հայաստանից խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հասցեին, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է. Ռուբեն Մելքոնյան Ո՞ւր է Հայկ Մարությանը. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե Ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք է հրահրում. Նարեկ Մալյան Թրամփը հետաձգում է նախընտրական հավաքը Նյու Հեմփշիրում Facebook-ը կարող է արգելել քաղաքական գովազդը Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ. Արցախի ՊԲ Արայիկ Հարությունյանը մինչ նախարար դառնալը ստացել է ամսական 156 հազար դրամ աշխատավարձ, Փաշինյանը նրա աշխատավարձը 700 հազարից դարձրել է 1,5 մլն Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին Պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները․ այսուհետև արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում մուտքի համար (Տեսանյութ) Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում Արցախում «զինծառայողների մահվան» մասին. ԱՀ ՊՆ արձագանքը Ո՞ւր է Հայկ Մարությանը, համավարակի ընթացքում ինչո՞վ է Երևանի քաղաքապետարանն աջակցում երևանցիներին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե Պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է Մոուրինյո. Իմ գլխավորությամբ «Տոտենհեմը» տիտղոսներ է նվաճելու Որ գործոններն են ավելացնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է Անձրևաջրերը հեղեղել են Շիրակի մարզի Սարատակ համայնքի փողոցներն ու լցվել տներ․ «Ցայգ» (տեսանյութ) Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 8 նոր դեպք Երկկողմանի արհամարհանք. Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ 3 անձ առողջացել է Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը. Արցախի նախագահ Կորոնավիրուսից մահացած 13 անձանցից ամենատարեցը 95 տարեկան է Պատգամավորի անձեռնմխելիությունը չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նման ծանր հանցանքներից Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ մահանալիս լսում են 1934 թվականից ի վեր առաջին անգամ Սուրբ Սոֆիա տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչը (տեսանյութ) Շոկոլադի համաշխարհային օր Լոռի ՖԱ-ում կորոնավիրուսի ևս 17 դեպք է արձանագրվել ԱՄՆ-ն հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշումից Թուրքիան շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Օրվա հանդիպումների անոնս 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (տեսանյութ) Ինձ միանգամից կախաղան են հա՞ հանում, ես այլեւս չե՞մ պարելու. 114 դպրոցի տնօրենը՝ ԿԳՄՍՆ-ին դատի տալու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ափսոսում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» Երկիր մոլորակի մայրցամաքների ձեւավորման տեսությունը կարող է հերքվել Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞ Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
Հարցում

Փաշինյանն ընդունեց, որ վիճակն աղետալի է

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։

Սակայն երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է kառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝

ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում և մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բկաչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, և աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։

բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել ևս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարևան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ Տարբերությունը այնքան ցցուն է, որ որևէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։

գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ: Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, կառավարության և կոնկրետ առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչև հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։

դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, և որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչև հիմա դրանք աշխատել են, որովհետև կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք և մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։

Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»։

 

website by Sargssyan