Այսօր՝ 15 հուլիսի 2020թ., 00:00
Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Փորձելով սառը նայել Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու պայքար է. Միքայել Մինասյան «Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ «Շատ կարևորագույն բարձունք է, այստեղից մենք կարող ենք խոցել Թովուզը». Գրիգոր Գրիգորյան Քոչարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան «Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից». Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին Լրջացեք, բանակը անդադար չի կարող սվաղել մեր սխալները Համերաշխություն Հայաստանին. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Իտալիացի պատգամավոր Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան Անլրջություն առանց սահմանների Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների․ Սեյրան Օհանյան Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում» Կրեմլը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով ՍԴ նիստը երրորդ անգամ չկայացավ. Սահմանադրական դատարանի դռները «փակ» կլինեն մինչեւ օգոստոսի 25-ը Երկու հայ զինծառայող է զոհվել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին գործի կասեցման մասին ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին Նշանակետի տակ են Տավուշի բնակավայրերը. Նաիրա Զոհրաբյանը դիմել Եվրոպական կառույցների ղեկավարներին Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով Առաջին անգամ Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ «Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին Ադրբեջանական կողմից սպանվել է գեներալ-մայոր եւ գնդապետ Թուրք հաքերները չեն կարողացել կոտրել ՀՀ պետական գերատեսչությունների կայքերը 114 հայ երեխայի որդեգրման համար փոխանցվել է 1.800.000 եվրո, 26.000 դոլար Հայոց Եկեղեցին դատապարտում է Թուրքիայի կառավարության` քաղաքական շահերից ելնող, կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացը վնասող որոշումը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ մենք արդեն աշխարհիկ չենք. Օրհան Փամուք Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. (տեսանյութ) Երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել․ Արթուր Ղազինյան Քննիչն առավոտյան գնացել է քաղցկեղով հիվանդ, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն ու առանց հիմնավորման հրավիրել ոստիկանություն․ Սամվել Ֆարմանյան Պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել Հավատացած ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ խոսնակ Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը եւ պատճառները անհայտ են Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները Արամ Ա Կաթողիկոսը Արցախի նախագահի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել են». Коммерсантъ-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին Ուկրաինան որոշել է աջակցել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Վարակման 339 նոր դեպք կա. 864 պացիենտ ապաքինվել է Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը ՌԴ ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել իրենց մոտ կորոնավիրուսի բացակայությունը «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները. Ինչ են զեկուցել Փաշինյանին Ավետարանչական եկեղեցու սպասումները Փաշինյանը չի արդարացրել Ադրբեջանցիները հող նախապատրաստում, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. Քաղաքական որոշում եւ քաստինգ Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին էսկալացիան կանխելու միջոցներ ձեռնարկել Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ
Հարցում

Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է

Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։

Կա անկեղծ ցանկություն, որ հնչեցվածը իրականություն չլինի, կա հակվածություն՝ չհավատալու բերված պնդումներին։ Եվ դա պայմանավորված է թեմայի` չափից դուրս զգայուն և վտանգավոր լինելով։
Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերն առնչվում են ազգային անվտանգությանը, թերևս միակ ճիշտ արձագանքը կլիներ ժամեր անց պաշտոնական փաստակված հերքումը։ Ցավոք, դա չեղավ։

Փոխարենը տեղի ունեցավ այն, ինչից ամեն կերպ պետք էր խուսափել՝ վարչապետի ընտանիքի անդամը կարդաց իր համար նախապատրաստած տեքստը։ Սա վատ ավանդույթ է, որովհետև այն ցանկացած լուրջ թեմա աններելիորեն կենցաղայնացնելու ներուժ ունի, և այս ժանրը պետք է մեկընդմիշտ դադարեցնել. այն մի կողմ է դնում պետության գաղափարը։ Ընտանիքի անդամի ելույթից ծագում է մեկ 2 պարզ հարց.
Ա/ Որտեղի՞ց նա գիտե այն, ինչի մասին խոսում է։ Նրա կարգավիճակը որևէ կերպ թույլ չի տալիս տեղյակ լինել պետական նման գաղտնիքներին կամ քրեական գործերի նյութերին։
Բ/ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում շաբաթ երեկոյան հնչեցվածը։ Մի բան, որ դիտել են բոլորը։

Նման իրավիճակում հաջորդ տրամաբանական քայլը պետք է անի խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու հնչեցված փաստերը։ Հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն տեսաուղերձում հնչեցվածը, այլև վերջին փուլում (կամ` ցանկացած այլ փուլում) զենքի ձեռքբերման հետ կապված գործարքները։ Այստեղ հնի և նորի բաժանում չի կարող լինել. այստեղ կա մեկ թեմա՝ ազգային անվտանգություն։

Եթե կա ձեռքբերված անորակ զենք, ապա պետք է լինի հստակ պատասխանատվություն։ Վարչապետ Փաշինյանը իր 100 փաստերը ներկայացնելիս հայտարարել է, որ «կառավարությունը այլևս փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, և ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է, կամ՝ չօգտագործված»։ Ընդամենը պետք է ստուգել՝ վարչապետի ասածները ամբողջովին համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Հանձնաժողովի ստեղծումից խուսափելն անշահեկան է բոլորի համար։ Դրանով վերջ կդրվի անվտանգության թեմաները բաց ու ոչ պրոֆեսիոնալ ձևով քննարկելու ժանրին։

Չի բացառվում, որ Հ. Հակոբյանին փորձեն միանալ այլ իմքայլականներ, և անփորձությունից ավելի մեծ վնաս պատճառեն պետությանը։ Անլուրջ է՝ այս թեմաների շուրջ խոսել «ընտանեկան» միջավայրում՝ տեսանյութ նկարելով կառավարական ամառանոցների շրջակայքը խիստ հիշեցնող տարածքում, և այլն։

Լուրջ թեմաները պահանջում են լուրջ ուսումնասիրություն, լուրջ հարցադրումները պահանջում են լուրջ հետևանքներ։ Եթե կա ապրիլյան հանձնաժողով, ապա այս հարցով չստեղծելը կլինի փախուստ իրականությունից։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan