Ադրբեջանում Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով․ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանում խառն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով։ Պատգամավոր Վահիդ Ահմեդով խիստ քննադատության է ենթարկել Զաքիր Հասանովին և ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովին։
Պատգամավորը նախ կասկածի տակ է դրել երկու ռազմական գործիչների ադրբեջաներենի իմացությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել « հոդաբախշ պատասխան տալ» կապված Շուշիում Արցախի նախագահի երդմակալության հետ։ Դիմելով Զաքիր Հասանովին նա մասնավորապես ասել է․
«․․․Դուք Պաշտպանության նախարար եք: Շուշիի հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ասես վախենում ենք ինչ-որ մեկից: Ես չեմ ասում, որ պետք է կրակ բացենք, բայց համենայն դեպս, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեինք»:
Խորհրդարանի ընդմիջումից հետո իրավիճակն ավելի է թեժացել, բոլոր ելույթ ունեցող պատգամավորները սկսել են մեղադրել Վահիդ Ահմեդովին թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ պատասխանել է պատգամավորին, ասելով , որ Զաքիր Հասանով վերջին մեկ տարում Շուշիի վերաբերյալ հարցադրում չի ստացել։ Իսկ Շուշիի վրա հրթիռ գցելը պետք է թույլատրի Միլլի Մեջլիսը, այսինք պատերազմի թույլտվություն պետք է տա խորհրդարանը և ՊՆ-ն ինքնագլուխ չի կարող գործել։
Մի խոսքով, շատ թեժ է եղել գարնանային նստաշրջանի վերջին նիստը»։