Թրամփը Մակրոնի հետ քննարկել է G7-ի գալիք գագաթնաժողովի հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է «մեծ յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը, ինչպես նաև Հոնկոնգին և Լիբիային առնչվող հարցերը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:
«Նախագահ Թրամփը նախագահ Մակրոնի հետ քննարկել է G7-ի գումարման առաջընթացը: Առաջնորդները քննարկել են նաև համատեղ մտահոգության հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգը, Լիբիան և հեռուստահաղորդակցման անվտանգությունը»,- ասվում է Դիրի հայտարարության մեջ:
Նշվում է, որ երեք օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Մակրոնի և Թրամփի միջև: