Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները
Տիեզերագնացներ Բոբ Բենքենը և Դագ Հերլին հանել են իրենց սկաֆանդրները և մոտ ժամանակներս կանցկացնեն Crew Dragon-ի մեխանիկական կառավարման առաջին փորձարկումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով SpaceX-ի ուղիղ հեռարձակմանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Crew Dragon տիեզերանավի արձակումը Falcon 9 հրթիռակրի միջոցով:
Նախապես արձակումը ծրագրված էր օրեր առաջ, սակայն հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:
Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվել Բոբ Բենքենը և Դագ Հերլին: Տիեզերանավի միակցումը տիեզերակայանի հետ պետք է տեղի ունենա կիրակի: