Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00
Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին էսկալացիան կանխելու միջոցներ ձեռնարկել Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ 7.5 մլն դրամ պարտքի դիմաց քաղաքացուն վտարում են 47 մլն դրամ գնահատվող բնակարանից Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտևի մինչև հուլիսի 28-ը Ղազախստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական.Իվետա Տոնոյան Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսից զոհերի թվով Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները. Ավետիք Իշխանյան Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությամբ Ստեփանակերտում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» «Կարծում եմ՝ մեր զինվորները հիմա քաջալերման և խրախուսման կարիք ունեն». ադրբեջանագետը՝ Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերի մասին Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դատավարություն՝ թշնամու արկերի տակ Սա խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին․ Իվետա Տոնոյան Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին Թուրքիայում հայկական եկեղեցին պահեստ են օգտագործում ու ժխտում, որ այն եկեղեցի է (ֆոտո) Շատ կարեւոր է լինելու ՀԱՊԿ-ի արձագանքն այս թեմայով․ գործ ունենք ՀՀ-ի վրա հարձակման հետ․ Գորգիսյան Մեր երկրների բարեկամությունը հարատեւ է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Իրանը վճռականորեն կարձագանքի՝ Նաթանզի միջադեպին օտարերկրյա կառավարության մասնակցության դեպքում Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից.Արսեն Բաբայան Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք կարող են հուժկու հանրահավաքներ կազմակերպել. Բադասյան Հայկական կողմը մի քանի ադրբեջանական անօդաչու է խոցել, այդ թվում՝ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան «Գյումրիում արտակարգ իրավիճակ է. Ես նման բան չեմ հիշում». Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան Գերմանիայում մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարին վերաբերող Թուրքիայի որոշումը Ադրբեջանի զինուժը 7 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան, վնասվել է մի տանիք. Արծրուն Հովհաննիսյան Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է.Նազենի Հովհաննիսյան Արթուր Սաքունցն ունեզրկում է հորը Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն. նա կրկին ստորացրեց ՀՀ ոստիկանությանը (Տեսանյութ) ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Պարետատնից ասել են՝ ով ձեզնից համեմատաբար լավ է, թող իջնի խանութ. Գորգիսյան Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) Կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ խոսք չկա Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը ․ պարետ Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Իշխանությունները սարսափած են. Նարեկ Մալյան Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Իլհամ Ալիեւը գումարել է ԱԽ նիստ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ Ուրեմն մենք չարչարվենք, ԵԿՄ–ն փլուզենք, կռված գեներալներին վարկաբեկենք... Հանրային Խորհրդի նախագահի պահվածքը անցնում է բոլոր սահմանները Ստյոպիկ Սաֆարյանը մասնագետների օգնության անհրաժեշտություն ունի Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով Այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ. Չալաբյան Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ավտոերթից առաջ բերման ենթարկված Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին որոշում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կառույցի մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել
Հարցում

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին

Արցախի Քաշաթաղ շրջանի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը մարզաբանում է տարածել՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իրեն պաշտոնից ազատելու հետ:

Նրա տարածած հայտարարությունում ասվում է. «Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին՝ պատրվակ բերելով վերջինիս կողմից հակահրդեհային միջոցառումների ձախողումը։ Ս․ Սարգսյանը դա համարել է «սոսկ պատրվակ» իրեն պաշտոնից ազատելու համար։

Սիրելի՛ քաշաթաղցիներ,

• Այսօր շատերիդ պես սույն հղման տակ գտնվող տեսանյութից տեղեկացել եմ, որ ազատվել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։

• Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են իրապե՛ս նոր Քաշաթաղի իմ առաջարկած տեսլականին եւ ինձ հետ՝ որպես մեկ թիմ, աշխատել ու չարչարվել են հանուն դրա իրականացման։ Այս պահին նպատակահարմար չեմ կարծում մանրամասն թվարկելը, թե միասին ինչ աշխատանքներ ենք կատարել մեր տեսլականի ճանապարհին․ մեր շրջանը փոքր է, իմ պաշտոնեական ու արտապաշտոնեական շփումներն էլ եղել են շատ անմիջական, ուստի իրականացված աշխատանքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունեցել է ձեզնից յուրաքանչյուրը։

• Պաշտոնավարելուս ընթացքում քանիցս ասել եմ, որ Քաշաթաղի ու առհասարակ հայոց հայրենիքի համար աշխատանքն ինձ համար երբեք պայմանավորված չի եղել պաշտոնի առկայությամբ, ինչպես նախորդ եւ ներկա սերունդների շատ ու շատ «քաղաքական առեւտրականների» դեպքում։ Ասելուց զատ՝ ես սա ապացուցել եմ նախքան պաշտոնավարումս իմ գործունեությամբ եւ կապացուցեմ նաեւ պաշտոնավարումիցս հետո իմ առաքելությամբ։ Հանուն մեր շրջանի իմ հասարակական գործունեությունը շարունակվելու է, ինքս լինելու եմ Բերձորում՝ ձեր կողքին։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ջանք թափելու եմ, որ կյանքի կոչվի քաշաթաղյան իմ նախագիծ-հոգեզավակներից մեկը՝ գյուղատնտեսական քոլեջի հիմնումը՝ հաշվի առնելով, որ Բերձորում վերջինիս կառուցման գաղափարը բացառապես պայմանավորված էր իմ անձով։

• Քանի որ շատ եմ հարցեր ստանում նաեւ բուն պաշտոնանկությանս, դրա պատճառների եւ դրսեւորման ձեւի մասին, հստակորեն ուզում եմ ասել, որ Քաշաթաղի, նրա բնակիչների հանդեպ սերը եւ ՀՀ-ում ու ԱՄՆ-ում ապրած եւ աշխատածս տարիներին ձեռք բերած միջմշակութային փորձառությունս թույլ են տալիս ներողամիտ ժպիտով վերաբերվել այդ ամենին։

Հակահրդեհային միջոցառումների «ձախողումը» սոսկ պատրվակ էր ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Սա պարզ է յուրաքանչյուրիս համար, սա ապացուցելուն պատրաստ եմ ցանկացած հարթակում ու ձեւաչափով՝ մանավանադ այլեւս չունենալով պաշտոնի բերմամբ առկա էթիկական սահմանափակումները։

• Պա՞րզ էր արդյոք ինձ համար այս սցենարը։ Անշուշտ, այո՛։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ ունեցել եմ սրտացավ խորհրդատուներ, որ հորդորել են ինքս առաջինը հեռանալ պաշտոնից։ Ես դա չեմ արել, որովհետեւ էությամբ դասալիք չեմ, իմ հանդեպ ցուցաբերված ժողովրդական վստահությունը մանրադրամի վերածող «քաղաքական առեւտրական» չեմ։

• Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավատացնել բոլորիդ, որ ըստ անհրաժեշտության՝ շարունակելու եմ լինել յուրաքանչյուր քաշաթաղցու կողքին՝ ի պաշտպանություն ձեր հասարակական, տնտեսական եւ քաղաքական իրավունքների։ Փոքր-ինչ ձեւափոխելով մի հայտնի հրաժարականի տեքստ՝ կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Քաշաթաղի համար…

#ՈւժեղՔաշաթաղ #StrongKashatagh»։

website by Sargssyan