Բաքվի արվարձանը խորտակվում է կոյուղու ջրերի մեջ. դիզենտերիայի տարածումը ժամանակի հարց է
Բաքվի արվարձանում գտնվող Մարդաքյան գյուղը սարսափելի համաճարակաբանական իրավիճակի մեջ է հայտնվել: Այս մասին գրում է Turan-ը՝ հրապարակելով գյուղի վրդովված բնակչի նամակը:
«Բանն այն է, որ «ԱԶԵՐՍՈՒ»-ն, ջրամատակարարման համակարգը անցկացնելով գյուղի մեծ մասում, «մոռացել է» կոյուղի անցկացնել: Արդյունքում, օրական հարյուր հազարավոր տոննա ջուր հոսում է բնահողի մեջ: Այս ամենի արդյունքում գյուղում «գրունտային» ջրերը աննախադեպ բարձրության են հասել: Հարյուրավոր տներ եւ հողամասեր գործնականում ջրի մեջ էինեն հայտնվել:
Խնդիրը ոչ միայն նրանում է, որ քաղաքացիների ունեցվածքին վնաս է հասցվում, այլեւ նրանում, որ մարդիկ փաստացի կոյուղաջրերի մեջ են ապրում:
Շատ բակերում ջրի մակարդակը գերազանցում է նավահանգիստների մակարդակը: Այսինքն, աղբահորերը լցվել են «գրունտային» ջրերով, որոնք ազատորեն տեղաշարժվում են հողի տակ:
Հաշվի առնելով ջրի ազատ տեղաշարժը աղբահորերի, տների, բակերի եւ բնակչության կողմից օգտագործվող ջրհորների միջեւ՝ դիզենտերիայի եւ այլ վարակների տարածումը պարզապես ժամանակի հարց է», - գրում է գյուղի բնակիչը: