Վրաստանի կառավարությունը մտադիր է սուբսիդավորել քաղաքացիների հիփոթեքային վարկերը
Վրաստանի կառավարությունը մտադիր է սուբսիդավորել քաղաքացիների հիփոթեքային վարկերը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Մինչ օրս հակաճգնաժամային ծրագրի շրջանակում Վրաստանի կառավարությունը օգնել է միայն նրանց, ովքեր ունեցել են սպառողական վարկեր:
Վարչապետը պարզաբանել է, որ վարկերի սուբսիդավորումը շինարարության ոլորտի աջակցության ծրագրի մի մասն է: Շինարարական խոշոր ընկերությունների մի մասն արդեն հայտարարել է, որ չի բացառում աշխատակիցներին աշխատանքից ազատման հնարավորությունը:
«Ամենամեծ վնասը կրում են շինարարական ընկերությունները: Մենք արդեն կոնկրետ ծրագիր ենք մշակում: Բոլոր ռիսկերն իր վրա կվերցնի պետությունը»,-ասել է Գախարիան: