«Ախրանա գոյություն չունի»․ Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ թիկնապահ ունենալու լուրի մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հերքում է մամուլում տարածված այն լուրը, որ Էդմոն Մարուքյանը թիկնապահով է ման գալի։
«Ախրանա գոյություն չունի։ Եթե տեսել են մեր Համլետին, նա մեր լավ ընկերն է, կուսակցության համակիր, պարոն Մարուքյանի օգնականը, որն արդեն մեկ տարուց ավելի է մեզ հետ աշխատում է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակման՝ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցել է հաղթանդամ ու սեւազգեստ մի տղամարդ, որը նրան սպասել է դահլիճի դռների մոտ, նրա կողքին է եղել նաեւ, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։