Մեծ Բրիտանիայի վարչապետը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը համաձայնել են նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար միջազգային հետաքննության անհրաժեշտության շուրջ: Այս մասին նշվում է կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Ջոնսոնի եւ Հեբրեյեսուսի Հեբրիուսի զրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետը եւ դոկտոր Թեդրոսը համաձայնության են եկել կորոնավիրուսի բռնկման աղբյուրը բացահայտելու համար անկախ հետաքննություն անցկացնելու կարեւորության շուրջ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հաշվի առնել անցյալի փորձը եւ կանխել հետագա համավարակները», - նշվում է փաստաթղթի տեքստում:
Երեքշաբթի Ջոնսոնը խոսել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ շեշտելով, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է վիրուսի դեմ միջազգային պայքարի համակարգմանն ուղղված ՄԱԿ-ի եւ ԱՀԿ ջանքերին:
ԱՀԿ-ի 73-րդ նստաշրջանն անցկացվել է հեռակոնֆերանսի միջոցով մայիսի 18-19-ը Ժնեւում: Դրա արդյունքում բանաձեւ էր ընդունվել, որը, մասնավորապես, կոչ է անում գնահատել միջազգային արձագանքման միջոցները համավարակին: