Ինչպես է Պուտինը նախարարների հետ տեսաժողովի ժամանակ գրիչը զայրացած նետում սեղանին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհների և ջրհեղեղների դեմ պայքարի թեմայով անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ ձեռքում պահած գրիչը զայրացած նետել է սեղանին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակները հազարավոր քաղաքացիների համար առաջին պլանում են, նրանք կարող են մնալ առանց ապրելու վայրի, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս ասելով՝ նախագահըդեմքի դժգոհ արտահայտությամբ գրիչը նետել է սեղանին:
Նիստին նախագահից բացի մասնակցել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Չինիչևը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը և մի շարք նահանգապետեր:
Ռուսաստանի 4 շրջանների անտառներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. խոսքն Անդրբայկալյան երկրամասի ողջ տարածքի, Տուվայի Հանրապետության, Խակասիայի Հանրապետության և Իրկուտսկի մարզի մի քանի շրջանների մասին է: Եվս 49 շրջաններում գործում է հատուկ հակահրհրդեհային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիներին արգելվում է քայլել անտառում և այնտեղ կրակ վառել:
Нечасто увидишь, как Путин швыряет ручку. На совещании по борьбе с паводками и пожарами президент очень жестко попросил отчитаться о ситуации в регионах. pic.twitter.com/6Pro8Lp65N
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) May 26, 2020