Անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ)
Բրազիլիայում անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով բրազիլական JornalNH հրատարակությանը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Կանելա շրջանում:
Ուղեղի կաթվածով 19-ամյա կողոպտիչը խաղալիք ատրճանակը պահել է ոտքերով և վաճառողին գրություն է փոխանցել` պահանջելով իրեն տալ բոլոր փողերը:
Տեղի ունեցածը նկատել է պատահական անցորդը, որը ոստիկանություն է կանչել: Հարցաքննությունից հետո երիտասարդին տեղափոխել են ծնողների մոտ: Դեռևս պարզ չէ՝ արդյոք նա պատասխանատվության կենթարկվի, թե ոչ: