Կառավարությունը հայտարարել է կապիտալ շինարարության իրականացման մասին, սակայն դա տեղի չի ունեցել
Համավարակի սկզբում Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրում կապիտալ շինարարության իրականացման անհրաժեշտության մասին, սակայն ուշացավ այդ քայլերում, եւ մի քանի օրից կսկսվի ամառը: Այս մասին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նա նշեց, թե «Լուսավոր Հայաստանը» շարունակում է պնդել, որ վերացնելով բանկային երաշխիքների տրամադրման հարցը, կառավարությունը կկարողանա շինարարության մեջ ներգրավել ոչ միայն խոշոր, այլեւ միջին ընկերությունների: «Սակայն քանի որ նրանց պետք է տրամադրվեն բանկային երաշխիքներ, քիչ կազմակերպություններ են ցանկություն հայտնում մասնակցել այս գործընթացին: Արդյունքում շինարարական աշխատանքները չեն վերսկսվում»,- ընդգծեց խորհրդարանականը: Արդյունքում, ինչպես նշեց Գորգիսյանը, այն, ինչը պետք է փոխարիներ երկրի սահմաններից դուրս սեզոնային աշխատանքին, իրականում, պարզվեց, ընդամենը դատարկ խոստում էր: