Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը մոտենում է համաճարակի բռնկման ավարտին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ է հաղթահարում նոր տեսակի կորոնավիրուսի ընթացքը և մոտենում է համաճարակի բռնկման ավարտին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Էրդողանը մեկ անգամ ևս կոչ է արել ժողովրդին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված ավելի քան մեկ ամիս է՝ հանգստյան օրերին պարետային ժամ է սահմանվում: Համաձայն վերջին տվյալների՝ Թուրքիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 157 հազարը, մահացել է 4369 մարդ։