Ի՞նչ կանեին Թրամփի, Պուտինի, Մերկելի կամ Կոնտեի հետ, եթե նրանք աշխատեին Փաշինյանի նման
Որեւք մեկի եւ առաջին հերթին իմքայլականների մետ հիմա հարց առաջանո՞ւմ է, թե ինչ կանեին ամերիկացիները, ռուսաստանցիները, իտալացիները, իսպանացիները, գերմանացիները, վրացիներն իրենց պետության առաջնորդների հետ, եթե կորոնավիրուսային համավարակի բռնուկումից հետո երեք ամիս անց պատկերը լիներ այնպես, ինչպես Հայաստանում է: Իհարկե, գործը չէր հասնի ինչ անելուն, նրանք ինքնակամ հրաժարական կտային, ներողություն կխնդրեին եւ կհեռանային:
Իրավիճակն ավելի լավ եւ պարզ ներկայացնելու համար ասենք, որ Հայաստանի բնակչությունը 163 անգամ զիջում է ԱՄՆ-ի, 72 անգամ Ռուսաստանի, 30 անգամ Իտալիայի, 24 անգամ Իսպանիայի, 41 անգամ Գերմանիայի եւ 1.4 անգամ Վրաստանի բնակչությունը:
Ինչու ենք այս վիճակագրությունը ներկայացնում. մի շատ պարզ պատճառով, որ ավելի պարզ լինի, թե քանի կորոնավիրուսային վարակակիր մեկ օրում կհայտնաբերվեին ԱՄՆ-ում եւ վերոհիշյալ երկրներում, եթե պատկերը լիներ այնպիսին, ինչպես այսօր Հայաստանում է:
Եւ այսպես, այսօր Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք է գրանցվել, երեկ այս թիվը 452 էր: Միջինը վերջին երկու օրում վարակվել է 370 մարդ:
Համեմատության համար նշենք, որ սա նույնն է, եթե մեկ օրում այսօր ԱՄՆ-ում հայտնաբերվեր վարակվելու 60 300 նոր դեպք, Ռուսաստանում՝ 26 500, Իտալիայում՝ 11 100, Իսպանիայում՝ 8 800, Գերմանիայում՝ 15 170, իսկ Վրաստանում՝ 520:
Ակնհայտ է, թե ինչ կկատարվեր վերոհիշյալ երկրներում, իսկ մեզ մոտ կառավարող ուժն իրեն այնպես է պահում, կարծես ամեն ինչ նորմալ է, կարծես ամեն ինչ վերահսկվում է:
Եթե կառավարող ուժն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով է նման թվեր հրապարակում, որ կամ երկարաձգեն արտակարգ դրությունը կամ Թորոսյան Արսենին մարգարեի կարգավիճակ շնորհեն, չնայած նա անհավատ է կամ եթե պատկերն իրոք այսպես է, ապա սա սովորական աղետ է: Երկու դեպքում էլ վարչապետը պետք է ներողություն խնդրի եւ այս իրավիճակի համար պատասխանատու բլոկի հետ իրերը հավաքի եւ հեռանա կառավարությունից, եւ ոչ թե անհեթեթ որոշումներով նյարդայնացնի հայաստանցիներին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am