Այսօր՝ 04 հուլիսի 2020թ., 00:00
Գ. Ծառուկյան. Ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում Նիկոլը և ծուռ հայելիների աշխարհը Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» Օրվա հանդիպումների անոնս Բրազիլիայի նախագահը վետո է դրել հասարակական վայրերում պարտադիր կերպով դիմակ կրելու մասին օրենքի վրա Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես չեմ վախենում. Գեւորգ Պետրոսյան Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. Ապաքինվել է 448 մարդ Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ. Սամվել Ֆարմանյան Հարություն Հարությունյան. «Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը» ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է Հիմնադիր հայրերը. Վաշինգտոն, Դե Գոլ, Ադենաուեր, Հովակիմյան Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին Հակառուսական պրոպագանդիստը Թուրքիայում արգելափակել են ավելի քան 400 000 կայք Աստղագետները կոչ են արել խուճապի չմատնվել հուլիսի 4-ին սպասվող մոլորակների դիրքի պատճառով Ո՞ր մարզումներն են նվազեցնում վաղ մահվան հավանականությունը Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք Էրդողանին Կիմ Չեն Ընը պատմել է, թե ինչպես Հյուսիսային Կորեային հաջողվել կանխել COVID-19-ի տարածումը Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի արտահանումը Բելառուս Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը Հսկայական թռչունը, ճանկերով շնաձկան նմանվող ձուկ բռնած, թռել է լողափի վրայով (տեսանյութ) ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է Ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան Հայաստանի Առաջին խմբի մրցաշրջանը դադարեցվեց, 5 ակումբ եւ 58 անձ որակազրկվեց Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում Վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով Կողոպտել են Եվրախորհրդարանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա տղամարդ Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան Առաջին անգամ ջրի տակ գտել են հին բնակավայրեր, որտեղ արտեֆակտներ են եղել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ Ինչու են սստիկանները խոչընդոտել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ Ինչու են մարդիկ որոշ բառեր ավելի լավ հիշում, քան մյուսները Պանդեմիաները չունեն սեզոնայնություն. Կարանտինը պետք է մտցվել մաքսիմալ խորը. ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ Մնոգո-գլուբոկո-վիսոկո-սիլնո-բիստրո ուվաժայեմիյ Լադիմիր Լադիմիրովիչ Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է 600 մարդու մահը չի կարող մնալ անպատասխան, բոլորը պատժվելու են. Ղազինյան Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ) Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է (տեսանյութ) Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել «Ռեալին» հինգ խաղում անհրաժեշտ է տասը միավոր Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Բարձրաստիճան ոստիկանները թույլ չեն տվել, որ ՍԴ դատավորը մուտք գործի շենք Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և կյանքերն ու առողջապահական համակարգը փրկելը Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին Ո՞վ է իրականում դոկտոր մահը Աստված էլ բեթարից ազատի, երբ աբիժնիկ չմոյից միանգամից նախարար են դառնում Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է
Հարցում

Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը. Commersant.ge

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը Վրաստանի անվան տակ Աբխազխիա արտահանված հայկական ծխախոտի մասին, լայն տարածում է գտել վրացական մամուլում:

Commersant.ge պարբերականը մեջբերելով Մինասյանի հայտարարությունները՝ տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ներքաշված է «օկուպացված Աբխազիայով» դեպի Ռուսաստան ծխախոտների անօրինական տեղափոխման սկանդալի մեջ։

Հրապարակման սկզբում պարբերականը հարցադրումներ է հնչեցնում առ այն, թե վրացական կողմն ինչպես է արձագանքելու այս սկանդալին՝ գրելով. «Ինչպե՞ս է պաշտոնական Թբիլիսին գնահատում այս փաստը։ Արդյո՞ք նրանք այս հարցի շուրջ խոսել են հայ գործընկերների հետ։ Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն գնահատում այս սկանդալային հայտարարությունները»։

Շարունակելով՝ պարբերականը գրում է, որ մինչ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կտա այս հարցերի պատասխանները թեմայի շուրջ զրուցել են հայկական Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։

Պարբերականի հարցին՝ եթե մենք խոսում ենք բնույթով կոռուպցիոն սկանդալի մասին, ապա դա ինչպես է համատեղելի ռեֆորմատոր Նիկոլ Փաշինյանի հեղինակության հետ՝ Բորիս Մուրազին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում որևէ հեղափոխական փոփոխություններ չեն եղել և որ Փաշինյանը, որպես գործիչ ձևավորված լինելով նախկին համակարգի պայմաններում, մեծապես յուրացրել է նախկին համակարգի լեզուն։

Բորիս Մուրազիի խոսքով՝ մաքսանենգության այս միջադեպը ցույց է տալիս, որ Փաշինյանի ու նրա թիմի գործողությունները կոռուպցիոն բնույթի են։ Մուրազին հավելել է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի կինը երկու հիմնադրամներ է հիմնել, որին նվիրատվություններ են անում կոռուպցիոն պատմություններով հայտնի գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ և կարելի է կարծել, որ այս մարդիկ դա անում են հետագայում իրենց այլ ակնկալիքները բավարարելու համար։

Մուրազին նշել է, որ հեղափոխության ընթացքում Փաշինյանը մարդկանց այլ բան էր խոստացել, բայց դրանք մինչ այսօր անկատար են մնացել և միայն դրսի հայացքից է, որ Հայաստանում որևէ բան է փոխվել։ Օրինակ, ըստ նրա, ոստիկանությունը ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մարդկանց նկատմամբ բռնություն կիրառել։

Շարունակելով՝ Բորիս Մուրազին նշել է, որ տխուր պատկեր է, եթե հաշվի առնենք որ այդ մարդիկ երեք անգամ մաքսանենգությամբ են զբաղվել և ու հանդիսանում են երկրի ղեկավար օղակների պատասխանատուներ։ Ըստ Մուրազիի՝ նրանք նույնիսկ չգիտեն, թե գործարարությանը վերաբերվող օրենքներն ինչպես են աշխատում։

Պարբերականի հարցին, թե Աբխազիայում հայկական մեծ սփյուռք կա, այս սկանդալը որևէ կերպ ազդելու է Աբխազիայի հետ հարաբերությունների վրա՝ Մուրազին ասել է, որ Հայաստանի իշխանություններին դա չի հետաքրքրում, նրանց միայն հետաքրքրել է Աբխազիայի միջոցով մաքսանենգ ճանապարհով ծխախոտներ տեղափոխել Ռուսաստան։

Բորիս Մուրազին նշել է, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ մեխանիզմ է աշխատել, սակայն հավելել է, որ դրանում ներգրավված ռուսական ընկերությունը պաշտոնապես արդեն մի քանի տարի գոյություն չունի, իսկ, ըստ փաստաթղթերի էլ, հայկական ընկերությունը նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանի տարածքում չի աշխատում։

Մուրազին պարբերականի հետ զրույցում պնդել է, որ իսկզբանե պարզ էր, որ սա կոռուպցիոն սխեմա է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Մուրազին հավելել է, որ չի կարող անուններ հնչեցնել՝ հստակ տեղեկություններ չունենալու պատճառով։

Մուրազիի խոսքով՝ կառավարության լռությունը ևս տարօրինակ է, քանի որ արդեն երրորդ դեպքի մասին է խոսվում ու բացատրությունների կարիք կա։ Մուրազին կասկած է հայտնել, որ լռությունը կարող է նշանակել, որ իշխանություններն իրենց պատասխանատվությունը չեզոքացնելու տարբերակներ են մտածում։ Սակայն, ըստ նրա, դա չի աշխատելու, քանի որ մարդիկ բացատրություններ են պահանջում։

Պարբերականի այն հարցին, թե վրացական օրենսդրության համաձայն օկուպացված տարածքների հետ որևէ հարաբերություն արգելված է, ապա այդ դեպքում ծխախոտի արտահանման փաստն ինչպես է ազդելու հայ-վրացական հարաբերությունների վրա՝ Բորիս Մուրազին նշել է, որ թեև դեռ անհայտ է, թե այս հարցերով ինչ այլ փաստեր ևս հայտնի կդառնան, սակայն, եթե դիտարկենք նաև օրերս Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից Վրաստանի հասցեին արված հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ այդ մարդիկ անգամ հարևանների հետ հարաբերվելու կանոններին չեն տիրապետում։

Այս համատեքստում Բորիս Մուրազին նշել է, որ շատ ցավալի կլինի, եթե այս միջադեպը բացասականորեն ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Վրաստանի նշանակությունը Հայաստանի համար։

website by Sargssyan