Քաջարանում երեք անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել. դատարանը նրանց ազատելու որոշում է կայացրել
Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում մայիսի 24-ին Սյունիքում երեք անձի ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել։ Այս մասին տեղեկացրել է «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ ժողովրդի հետ տևական բանակցությունների արդյունքում իրավապահները Կապանից Երևան բերեցին երեք ձերբակալվածների, իսկ այսօր արդեն երեք ձերբակալվածներն էլ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին՝ այն հիմքով, որ ձերբակալումները ոչ իրավաչափ են եղել։
ՀԳ. Հարգելի Սյունեցիներ, Երևանը իզուր էդքան չեք սիրում))
ՀՀԳ. Հուսով եմ՝ պարետի որոշմամբ արդար դատաքննության իրավունքը չի արգելվելու՝ այնպես, ինչպես խաղաղ հավաքների ազատությունն է արգելվել»,- ֆեյսբուքում գրել է նա։