Իրանում երկրաշարժի հետևանքով պատմական հուշարձաններ են վնասվել, տուժել է 16 մարդ
Իրանում մայիսի 24-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով լրջորեն վնասվել են հարավարևմտյան Դեհդաշտ քաղաքի հնագույն շրջանները, գրում է IRNA լրատվականը։
Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ մարզի մշակութային ժառանգության և արհեստների վարչությունից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը Դոգոնբեդան քաղաքից ոչ հեռու 10 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժից տուժել է 16 մարդ։