Ֆրանսիայում բեռնատարից մեկ տոննա շոկոլադ է արտահոսել ճանապարհին
Ֆրանսիական Լանգոն կոմունայում բեռնատարից մեկ տոննա շոկոլադ է արտահոսել, գրում է ֆրանսիական Le Telegramme օրաթերթը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ Բեռնատարը 24 տոննա շոկոլադ է տեղափոխելիս եղել նրբաբլիթի պատրաստման մասնագիտացված սրճարան, երբ մուտքի մոտ շոկոլադով լցված մեծ տարան սկսել է արտահոսել։
Հաղորդվում է, որ ցիստեռնում 24 տոննա շոկոլադ է եղել, որից ճանապարհի վրա է թափվել առնվազն մեկ տոննան։
Դեպքի վայր են մեկնել հրշեջները, որոնք օգնել են գետնից դույլերով հավաքել շոկոլադը, որը ժամանակավորապես կանգնեցրել է մեքենաների շարժը։